Ինձ նման հարցեր մի տվեք. Լևոն Յոլյանը՝ Սերժ Սարգսյանի ընկերը լինելու և նրան աջակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հետ փոխկապակցված անձինք աշխատում են նրա ղեկավարած կառույցում: Մասնավորապես, աշխատակազմի ղեկավար Հայկ Ավագյանը նրա սանիկն է: Մամուլի հրապարակումների համաձայն՝ Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Կարեն Առուստամյանն էլ Լևոն Յոլյանի ընկերոջ փեսան է, իսկ նրա մեկ այլ ազգակական Սամվել Յոլյանը զբաղեցնում է Հաշվեքննիչ պալատի 9-րդ վարչության պետի պաշտոնը:

Factor.am-ը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ստացվել, որ իր հետ փոխկապակցված անձինք աշխատում են իր ղեկավարած կառույցում: Նա նշեց, որ նշյալ անձինք կառույցում աշխատում են այն ժամանակահատվածից, երբ ինքը դեռ պալատի նախագահ չէր ընտրվել:

2017 թվականից Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը զբաղեցնող Լևոն Յոլյանը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ընկերն է: Փետրվարի 25-ին, հիշեցնենք, նշանակված է Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը: Լևոն Յոլյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է պատրաստվում աջակցել ընկերոջը:

«Խնդրում եմ՝ ինձ նման հարցեր մի տվեք: Ես վաղուց մանրամասն ներկայացրել եմ իմ անցած ուղին»,- ասաց նա և հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան