Ով կփոխարինի Արթուր Բաղդասարյանին. ՊՆ-ում արդեն անուններ են շրջանառվում

Լուրեր

26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
26.10.2026 | 16:50
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»
26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 16:29
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
26.10.2026 | 16:21
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
Բոլորը

Բանակում տիրող իրավիճակի և երեկ մամուլում հայտնված սկանդալային բացահայտումներից հետո որոշվել է Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին պաշտոնանկ անել։ Մեզ հայտնի դարձավ, որ Արթուր Բաղդասարյանն արդեն հավաքել է իրերը և առաջիկայում վարչապետի կողմից նախագահին առաջարկ կլինի պաշտոնանկ անել ՌՈ պետին:

Factor.am-ի՝ պաշտպանական գերատեսչության աղբյուրների փոխանցմամբ, ռազմական ոստիկանության նոր պետի  չորս անուններ են շրջանառվում: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ հավանական թեկնածուներից մեկը գնդապետ Աշոտ Զաքարյանն է:

Հիշեցնենք, որ Աշոտ Զաքարյանը 10 տարի շարունակ՝ 1993-2003 թվականները, զբաղեցրել է Գյումրու ռազմական ոստիկանության պետի պաշտոնը, նա Արցախյան պատերազմի մասնակից է, եղել է «Կումայրի» ջոկատի հրամանատարը: 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նա պաշտպանել է  առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի  թեկնածությունը, եղել է «Մարտի 1-ի» գործով քաղբանտարկյալ։ Զաքարյանը եղել է Գյումրու ՀԱԿ կառույցի պատասխանատուն, որից հրաժարվեց այն պատճառով, որ ՀԱԿ-ը սկսեց համագործակցել ԲՀԿ-ի հետ:

Աշոտ Զաքարյանը ներկայում զբաղեցնում է Վանաձորի ռազմական ոստիկանության պետի պաշտոնը:

2008 թվականի քաղաքական իրադարձություններով պայմանավորված՝ նրան անձամբ ճանաչում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ջերմ հարաբերություններ ուներ նաև գեներալ, ԵԿՄ նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի հետ:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ երկրորդ թեկնածուն գնդապետ Արտակ Նահապետյանն է: Նա 2018 թվականի հունիսի 27-ին նշանակվել էր ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, իսկ 2019 թվականին ազատվել պաշտոնից: Մեր տեղեկություններով,  նա ջերմ հարաբերություններ ունի Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

Ռազմական ոստիկանապետի պաշտոնում շրջանառվում է նաև գնդապետ Աշոտ Վանյանի անունը: Նա նախկինում եղել է ՌՈ պետի տեղակալը, ապա ՊՎԾ պետի խորհրդականը: Վանյանը  2008-ին եղել է Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության պետ: Նախորդ տարի նա ուշագրավ հայտարարություն էր արել: Մասնավորապես, Factor.am-ի հետ զրույցում ասել էր, որ 2008-ի մարտի 1-ին Ղարաբաղից զինծառայողների շարասյուն է մտել Հայաստան, որին  ինքն անձամբ է դիմավորել:

ՌՈ պետի պաշտոնում քննարկվում է նաև գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանի թեկնածությունը: Նա այժմ զբաղեցնում է ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը: Նա ևս մտերիմ հարաբերություններ ունի Դավիթ Տոնոյանի հետ։

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Արթուր Բաղդասարյանի պաշտոնակությունից հետո կլինեն իրավական գործընթացներ: Մեր աղբյուրները, սակայն, նշում են, որ ուժային կառույցներում կա  չգրված կանոն՝ նախկինների գործունեության մութ կողմերը վեր չհանել,  և հույս են հայտնում, որ  նոր պետը կխախտի այդ կանոնը։

Ի դեպ, չի  բացառվում, որ  Արթուր Բաղդասարյանի պաշտոնանկությունից հետո առհասարակ չլինի նոր ՌՈ պետ․ Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ներկայումս քննարկվում է այդ կառույցը այլ մարմնի վերափոխելու տարբերակը։

Ռազմական ոստիկանապետի հավանական թեկնածուներ Արտակ Նահապետյանը, Աշոտ Զաքարյանը և Աշոտ  Վանյանը մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենց հետ այդ հարցի շուրջ քննարկումներ չեն եղել: Իսկ ահա Ալեքսանդր Աղաջանյանի հետ կապ հաստատել չստացվեց: ՌՈ-ից մեզ փոխանցեցին, որ նա գտնվում է Արցախում: Պաշտպանության նախարարության մեր աղբյուրն ասաց, որ հավանական թեկնածուների հետ բանակցությունները կսկսեն մոտ հինգ օրից:

Նարեկ Կիրակոսյան