Չվճարված հոնորարներ ու պարտադիր քննություններ․ սիմֆոնիկի երաժիշտների բաց նամակի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 10:08
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի արտիստները բաց նամակով դիմել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ու դժգոհություն հայտնել տնօրինությունից։ Համացանցում հայտնված նամակը, սակայն, ո՛չ ստորագրություն ունի, ո՛չ մակագրություն։ Թե ինչպես և ում կողմից է գրվել, Օպերային թատրոնում տեղյակ չեն։ Այդուհանդերձ, պատրաստ են պարզաբանում տալ։

«Չեմ կարծում, որ մեր նվագախմբի երաժիշտներն են։ Կարող է մեկ-երկու հոգի դա արած լինի, մենք նվագախմբի հետ շատ սերտ համագործակցում ենք, ամենօրյա քննարկումների մեջ ենք և եղած խնդիրները քննարկում ենք միասին»,- ասում է Օպերային թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը։

102 հոգանոց նվագախմբի անունից գրված, սակայն անստորագիր նամակի մեջ ներկայացված են մի շարք խնդիրներ։ Դրանց թվում, օրինակ, երաժշտական գործիքների համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցները չտրամադրելու հարցը։ Սիմֆոնիկ նվագախմբի վարիչն անկեղծանում է․ դա իրենց ամենացավոտ թեման է։

«Վերջին 2․5 տարում չենք ստացել։ Բացատրությունն այն է, որ ֆինանսական սուղ պայմաններից ելնելով, այս պահին հնարավոր չէ»,- նշում է Ալ․ Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի վարիչ Գարեգին Սիմոնյանը։

Օպերային թատրոնի փոխտնօրենը տեղեկությունը հաստատում է․ վերջին շրջանում թատրոնն իսկապես նվագախմբին նյութատեխնիկական միջոցներ չի տրամադրել, սակայն արդեն լավ լուր ունեն․ այս տարի թատրոնի միջոցներով այդ աքսեսուարները ձեռք կբերվեն։ Կարինե Կիրակոսյանի տեղեկացմամբ՝ խոսքը 10 մլն դրամի մասին է։

Բաց նամակում առաջ քաշվող խնդիրներից մեկն էլ արտահերթ որակավորման քննություն անցկացնելու հրամանն է: Նշվում է, թե քննությունը երաժիշտների մեջ վախի մթնոլորտ տարածելու և նրանց լռեցնելու համար է:

Օպերային թատրոնի փոխտնօրենը վստահեցնում է, որ քննություններն օրենքով սահմանված կարգով անցկացվում են 3 տարին մեկ և այստեղ խնդիր լինել չի կարող։

Սիմֆոնիկ նվագախմբի վարիչը նույնպես այս հարցով անհանգստացած չէ։

Բաց նամակի մեջ նաև նշվում է, որ «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացման հոնորարների վճարումը կատարվել է մասնակի․ վարձատրվել են միայն բալետի արտիստներն ու դիրիժորը:

«Նվագախմբի պատասխանատուների հետ քննարկվել է խնդիրը, և ընդհանուր համաձայնության ենք եկել, որ գումարները կվճարվեն 2020-ի առաջին կիսամյակում՝ ըստ թատրոնի ֆինանսական մուտքերի»,- ասում է Օպերային թատրոնի փոխտնօրենը։

Կարինե Կիրակոսյանն ասում է․ ներկայացման փորձերից առաջ կրկին անհանգստություն է առաջացել․ արտիստները կասկածել են, թե կարող են չվճարվել․ «Օրբելյանն ասաց լավ, կվճարենք միանվագ՝ մարտին, այլ ոչ թե մաս-մաս՝ մինչև առաջին եռամսյակը, պայմանավորվեցինք և շարունակեցինք մեր աշխատանքը»։

Սիմֆոնիկ նվագախմբի վարիչն էլ ասում է․ որոշել էին անգամ վիճակահանությամբ պարզել, թե հոնորարն առաջինը ովքեր կստանան։ «Պայմանավորվածությունը ոչ մի կերպ դեռ չի խախտվել, երբ որ խախտում լիներ, միգուցե ես ինքս բարձրաձայնեի, որ խախտում է եղել, սուտ են խոսել»,- նշում է նա։

Գարեգին Սիմոնյանը հույս է հայտնում, որ վճարումները ժամանակին կարվեն։ Այլ տարբերակներ դեռ չեն քննարկում։ Իսկ թե ով է նամակի հեղինակը՝ առայժմ նույնիսկ կասկածներ չունեն․ հիմա միայն երաժշտական խնդիրներով են զբաղված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան