Պետական սահմանի պահպանությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործունեության հիմնական ուղղություններից է։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված միջոցներով կառուցվում են ժամանակակից պահանջներին համապատասխան սահմանապահ ուղեկալներ։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի ունեցավ «Կոռնիձոր», «Խնձորեսկ» և «Հարթաշեն» սահմանապահ ուղեկալների բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության ազգային …

