UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը դեկտեմբերի 17-ին Մոսկվայի «Դինամո» արենայում կայանալիք ACBJJ 20 մրցաշարում կմենամարտի ռուսաստանցի Աբդուլ-Ազիզ Աբդուլվախաբովի հետ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Մարտիկները կմրցեն գրեփլինգի կանոններով (No-Gi)։ 36-ամյա Աբդուլվախաբովը հանդես է գալիս խառը մենամարտերում, ունի 22 հաղթանակ ու 2 պարտություն։ Նա ACA-ի գործող չեմպիոնն է թեթև քաշային կարգում։ Հիշեցնենք, որ …

