Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնը

Լուրեր

25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
Բոլորը

Փետրվարի 21-ին Երևանում կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Ժամանակակից երաժշտության փառատոնը։ Երաժշտական այս տոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ․ հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից։

«Մինչև մարտի 17-ը տեղի ունենալիք փառատոնի շրջանակում կանցկացվի 6 համերգ, հանդես կգա 5 մենակատար, կհնչի հայ և արտասահմանցի 16 կոմպոզիտորի 21 ստեղծագործություն։ Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու համաշխարհային պրեմիերաներ։ Փառատոնի բացման համերգին տեղի կունենա Վիգ Զարթմանի Դաշնամուրի կոնցերտի համաշխարհային պրեմիերան։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան աշխարհահռչակ թավջութակահար, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի ռեզիդենտ արտիստ Մարիո Բրունելլոն, անվանի դաշնակահարներ Աշոտ Խաչատուրյանը, Հեղինե Ռափյանը, Ռուբեն Կոզինը և ջութակահար Ռոման Կիմը։

Ժամանակակից երաժշտության փառատոնը հիմնադրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից՝ հայ դասական և արդի կոմպոզիտորական արվեստը հայ ունկնդրին ներկայացնելու և հանրահռչակելու առաքելությամբ։

Փառատոնի գլխավոր նպատակն է հայ կոմպոզիտորական արվեստի ժառանգության պահպանումը։ Այդ ուղղությամբ իրականացվում է հայ կոմպոզիտորական արվեստի ճանաչողության բարձրացմանն ուղղված աշխատանքների մի ամբողջ շղթա՝ սիմֆոնիկ ստեղծագործությունների ձայնագրումից, տեսագրումից և միջազգային հարթակներում թողարկումից մինչև նոտաների թվայնացում և հրատարակում»,- ասված է հաղորդագրությունում։