Համակարգը կարող է «մի գիշերվա ընթացքում փլուզվել». Շոյգուն՝ հայկական երկաթուղու կառավարման հարցում ՌԴ-ին փոխարինելու ծրագրերի մասին

Լուրեր

14.09.2026 | 15:21
Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին
14.09.2026 | 15:18
Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն են ստորագրել
14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինել Ռուսաստանին հանրապետության երկաթուղիների կառավարման գործում, վատ մտածված որոշում է, ստեղծված համակարգը կարող է «մի գիշերվա ընթացքում փլուզվել»։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Ես չեմ գնահատի այլ երկրների երկաթուղային կառավարման կոմպետենտության մասին, բայց կարող եմ վստահորեն ասել՝ քիչ հավանական է, որ որևէ այլ ընկերություն կարողանա լիովին փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որը  արդյունավետ և վաղուց գործում է Հայաստանում՝ դժվարին պայմաններում։ Վերջերս ես մեկնաբանեցի Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև միջուկային համագործակցության ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այսպիսով, դիվանագիտորեն ասած՝ չմշակված որոշումներն արդյո՞ք չեն հանգեցնի նույնքան վտանգավոր փորձերի, որոնց համար շարքային հայ քաղաքացիները ստիպված կլինեն վճարել։ Գրեթե երկու տասնամյակի ընթացքում կառուցված համակարգը կարող է պարզապես փլուզվել մեկ գիշերվա ընթացքում։ Բնականաբար, ոչ մի «բարեկամական երկիր» պատասխանատվություն չի կրի դրա համար։ Հուսով եմ, որ կարևոր որոշումներ կայացնելիս Հայաստանի ղեկավարությունը կելնի բացառապես իր քաղաքացիների շահերից»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Նա նշել է, թե գրեթե 20 տարի «Հարավկովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵ) ընկերությունը պատասխանատու կերպով կատարել է կոնցեսիոն պայմանագրի պայմանները, այդ թվում՝ ներդրումների հետ կապված։ Շոյգուի խոսքով՝ այս ընթացքում ռուսական ներդրումները հայկական երկաթուղային համակարգում գնահատվում են ավելի քան 30 միլիարդ ռուբլի։

«Եվ հիմա [ՀՀ վարչապետ] Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այն փաստը, որ Հայաստանի երկաթուղիները ռուսական ընկերության կոնցեսիոն կառավարման տակ է, վախեցնում է պոտենցիալ գործընկերներին, խոչընդոտում տարածաշրջանային նախագծերին և մտածում է հայկական երկաթուղային ցանցի վերահսկողությունը փոխանցել Ռուսաստանին և Հայաստանին բարեկամ երկրի»,- ասել է Շոյգուն։

Ըստ նրա՝ վերջին 20 տարիների ընթացքում, կոնցեսիոն պայմանագրի շնորհիվ, Հայաստանի բյուջե է մուտքագրվել ավելի քան 15 միլիարդ ռուբլի հարկերի տեսքով, վերանորոգվել է ավելի քան 520 կմ երկաթուղի, մինչդեռ «ՀԿԵ» ՓԲԸ-ի կողմից կառավարվող ցանցի շահագործման երկարությունը կազմում է շուրջ 700 կմ։

Շոյգուի գնահատմամբ՝ ընկերության ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ դժվար է գերագնահատել. «Հայաստանի կարիքների համար կարևորագույն բոլոր բեռները տեղափոխվում են Հարավկովկասյան երկաթուղիների կողմից: Երկաթուղին նաև ռազմավարական դեր է խաղում՝ ապահովելով տրանսպորտային կապեր դեպի ծով ելք չունեցող երկրի համար»: Ներկայում ընկերությունը, որպես գործատու, երաշխավորում է ավելի քան 2500 մարդու զբաղվածությունը:

Շոյգուն նաև նշել է, որ համաձայնագիրը քննարկելիս արժե հիշել քննարկման առարկայի պատմությունը և կոնցեսիային անմիջականորեն վերաբերող որոշ իրավական հարցեր։

«ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի երկաթուղային համակարգը ծանր վիճակում էր։ Ենթակառուցվածքները լրջորեն քայքայվել էին, և երկաթուղու շատ հատվածներ անգործունակ էին դարձել ձնահոսքերի և սողանքների պատճառով։ Հաշվի առնելով, որ հանրապետությունը գործնականում շրջափակման մեջ էր, բեռնափոխադրումների և ուղևորների թիվը զգալիորեն նվազել էր։ Արդիականացման համար անհրաժեշտ էին զգալի ֆինանսական ներդրումներ, այդ թվում՝ հնացած շարժակազմի փոխարինում։ Այս պայմաններում Հայաստանի կառավարությունը հայտարարեց երկաթուղու վերականգնման մրցույթ, որը հաղթեց Ռուսաստանը»,- ասել է  նա։

Շոյգուն նշել է, որ 2008 թվականի փետրվարին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի («Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հատուկ ստեղծված դուստր ձեռնարկություն) միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր՝ մինչև 2038 թվականը հայկական երկաթուղային համակարգը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին կոնցեսիոն կառավարման հանձնելու վերաբերյալ։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի և ՌԴ հետ, և Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունքը։ Օրինակ՝ Ղազախստանը, ԱՄԷ-ն, Կատարը կամ որևէ այլ երկիր, երկրներ, որոնք նույնքան ջերմ հարաբերություններ ունեն և Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի հետ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի