Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է մինչև մայիսի 15-ը որոշումներ կայացնել, որոնք ուղղված կլինեն նոր կորոնավիրուսի կանխարգելման համար օգտագործվող դեղամիջոցների նախակլինիկական և կլինիկական ուսումնասիրությունների պարզեցմանը, դրանց տևողության կրճատմանը, ինչպես նաև պետական գրանցմանը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ համապատասխան փաստաթուղթը հրապարակված է Կրեմլի կայքում։ Համաձայն Պուտինի հրամանի՝ նախարարներին հանձնարարվում է նախնական կլինիկական փորձաքննություններին …

