«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի Իրավունքի զարգացման կենտրոնը համառոտ տեղեկագրեր է պատրաստել՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի մասին, որոնք վերաբերում են 4-րդ և 6-րդ միջոցառումներին: Մասնավորապես, կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 6-րդ միջոցառման շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն ֆիզիկական անձինք, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման …

