Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակում նախորդ շաբաթ Չինաստանը Հայաստան էր ուղարկել մեծաքանակ բժշկական օգնություն։ Հայաստան հասած տուփերից մի քանիսի վրա առկա էր հետևյալ գրառումը․ «Թող մեր ընկերությունը լինի ավելի երկար, քան Յանցզի գետն է և ավելի բարձր, քան Արարատ լեռն է»։ Չինացիների կողմից Արարատ լեռան նման հիշատակումը, սակայն, Թուրքիային անտարբեր չի թողել։ Տեղի իշխանությունները զայրացել …

