Խոզի գրիպի նոր տեսակ Չինաստանում՝ համավարակի վերածման միտումով․ միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ներ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գիտնականները Չինաստանում գրիպի նոր տեսակ են հայտնաբերել, որը պանդեմիայի (համավարակի) վերածման պոտենցիալ ունի: BBC-ի փոխանցմամբ՝ գրիպի նոր տեսակը հայտնաբերվել է խոզերի մոտ, բայց կարող է փոխանցվել մարդկանց նույնպես:

Գիտնականները մտավախություն ունեն, որ այն կարող է հետագայում մուտացիայի ենթարկվել և հեշտությամբ փոխանցվել մարդուց մարդ՝ առաջացնելով գլոբալ բռնկում: Գիտնականները նշում են, որ դրա համար կան «բոլոր նախանշանները» և անհրաժեշտ է  մոնիթորինգի ենթարկել խոզաբուծության ոլորտը:

Тhe Guardian-ի փոխանցմամբ, G4 տեսակի խոզի գրիպով արդեն իսկ վարակվել են Չինաստանում խոզաբուծությամբ զբաղվող աշխատակիցների 10%-ը:

G4-ը H1N1-ը գրիպի վիրուսի համեմատաբար նոր շտամ է, որի բռնկումը տեղի է ունեցել 2009 թվականին: G4-ը համարվում է խիստ վարակիչ: Թեստերը ցույց են տալիս, որ մարդու՝ սեզոնային գրիպից ձեռք բերած դիմադրողականությունը նրան չի պաշտպանում G4-ից: Ըստ արյան մեջ  հակամարմինների թեստերի՝ ոլորտի յուրաքանչյուր  10 աշխատակցից մեկն արդեն իսկ վարակվել է նոր գրիպով:

Այսպիսով, վիրուսն արդեն կենդանիներից փոխանցվել է մարդկանց, բայց առայժմ չկա որևէ ապացույց, որ այն կարող է փոխանցվել մարդուց մարդուն, ինչն էլ հանդիսանում է գիտնականների մտավախության հիմնական պատճառը: