ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2019 թվականի կատարողականի տարեկան հաղորդումը, որը ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց՝ ապրիլի 5-ին նախատեսված և չեղարկված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար ի՞նչ ծախսեր էին իրականացվել։ «Հանրաքվեի հետ կապված պետական բյուջեից հատկացվել է 2.5 մլրդ դրամ, որից 125 մլն դրամը ծախսվել է։ …

