ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ 2019-ին ստվերի կրճատման հետ կապված բավականին աշխատանք է կատարվել, ինչը տեսնում ենք թվերով. «120 մլն-ով ավելի ՀԴՄ կտրոն է տրամադրվել»։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց. «Սա նշանակում է, որ նախկինում թաքցվե՞լ են այս թվերը, թե՞ բնակչության գնողունակությունն է բարձրացել»։ …

