Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցավ հատուկ քննարկում, որին մասնակցում էին ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Փաշինյանն ասաց, որ կորոնավիրուսով վարակվածների շրջանում ասիմպտոմ դեպքեր շատ կան, և գուցե այնպես ստացվի, որ այդ անձանց ուղարկեն տուն՝ ապաքինման հետագա ընթացքը տնային պայմաններում անցնելու։ Վարչապետն ասաց՝ այդ հարցը քննարկել են ավելի վաղ։ …

