Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԸՀ գործունեությունը 2018-2019 թվականների ընթացքում։ «Մենք ունեցել ենք եզակի թվով վերահաշվարկի դիմումներ, բայց որդեգրված մոտեցումը եղել է մեկը. բոլոր՝ անգամ այն դեպքերում, երբ դիմումը չի ներկայացվել իրավասու սուբյեկտի կողմից և հանձնաժողովը կարող էր, ըստ էության, մերժել վերահաշվարկի իրականացումը, օրենքի կանոնների պահպանմամբ մերժվել …

