Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կորոնավիրուսով է վարակվել։ Այս մասին գրում է Sputnik.kz-ն՝ վկայակոչելով Նազարբաևի պաշտոնական կայքը։ «Ներկայում Ղազախստանի առաջին նախագահն ինքնամեկուսացման մեջ է։ Ցավոք, նրա վերջին թեստը դրական արդյունքով է եղել։ Անհանգստանալու կարիք չկա»,- ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ Նազարբաևը շարունակում է հեռավար աշխատել։ Ղազախստանում բարձրաստիճան պաշտոնյաներից մինչ այս կորոնավիրուսով վարակվել են նաև …

