Ապրիլի 15-ից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված Մարալիկի առողջության կենտրոնի՝ կորոնավիրուսով վարակված բուժաշխատողներն իրենց լավ են զգում: Նրանք կրկնակի թեստավորվել են, հնարավոր է՝ շուտով դուրս գրվեն հիվանդանոցից։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Մարալիկի առողջության կենտրոնի տնօրեն Անուշ Հովսեփյանը։ Ի դեպ՝ նա ևս վարակվածների թվում է։ «Բոլորս շատ լավ ենք, կրկնակի թեստավորվել ենք: Բացասական արդյունքների դեպքում …

