Ֆրանսիական հեղինակավոր «Le Monde» պարբերականը հրապարակել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ Հայոց ցեղասպանության թեմայով ծավալուն հոդվածը։ «Անցյալի փորձությունների վերաբերյալ հիշողությունը հիմնարար նշանակություն ունի» խորագրով հոդվածում նախագահ Արմեն Սարգսյանը գրում է. «1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունը մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության համար ճանապարհ է բացել։ «Ամբողջ աշխարհն այսօր անցնում է աննախադեպ ու աներևակայելի ճգնաժամի …

