Ազգային ժողովի այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ ահազանգեր է ստանում, որ որոշ քաղաքացիների գազամատակարարումն անջատել են։ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ի պատասխան նշեց. «Մենք «Վեոլիա»-ի և ՀԷՑ-ի հետ արդեն իսկ նախնական պայմանավորվածություն ունեինք, այսօր վերջնական պայմանավորվածությունը կունենանք նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ: Եվ հենց այս պահից սկսած, …

