Ինչ ունեցվածք են հայտարարագրել Հրայր Թովմասյանն ու նրա կինը

Լուրեր

27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
27.10.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է բարձրաստիճան պաշտոնյաների 2019 թվականի հայտարարագրերը։ Factor.am-ը ներկայացնում է, թե ինչ ունեցվածքի են տնօրինում երկրի առաջին դեմքերը։

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը 2019 թվականի տարեվերջի դրությամբ սեփականատեր է 7 անշարժ գույքի, որոնցից 6-ը՝ միանձնյա։ Երեքը հողամասեր են Արարատի մարզի Դարակերտ գյուղում, մեկը՝ կրկին Դարակերտում անհատական բնակելի տուն։

Հրայր Թովմասյանը Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքում բնակարանի սեփականատեր է, համասեփականատեր՝ Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարանի։ Թովմասյանն իր բոլոր սեփականությունները գնել է։

2019-ի տարեվերջին Հրայր Թովմասյանը բանկում 60 000 դոլար ավանդ է ունեցել, իսկ բանկային հաշիվներից մեկի վրա ունեցել է 3 միլիոն 207 հազար դրամ, 5788 դոլար գումար։ Հրայր Թովմասյանը 2019-ի վերջում կանխիկ 26 միլիոն դրամ է ունեցել և 22 հազար դոլար։ Սահմանադրական դատարանի նախագահը 14 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել 2019-ին, Հայ-ռուսական համալսարանից՝ 180 հազար դրամ, Արդշինբանկից 1398 դոլար է ստացել՝ որպես փոխառության տոկոսագումար և 1 միլիոն 115 հազար դրամ՝ «այլ եկամուտներ»։

Հրայր Թովմասյանի կինը՝ Լամարա Խուդավերդյանը, երկու տուն ունի Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում՝ ստացել է ժառանգություն և համատեղ սեփականատեր է Արաբկիր վարչական շրջանում մեկ բնակարանի։ 2019-ի վերջին 6 միլիոն 100 հազար դրամ կանխիկ գումար է ունեցել։