Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Հասարակություն
17.11.2026 | 14:49Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործի քննությունը:
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով: Հետագայում Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել նաև Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

