Հինգ եվրոպական երկրներ միգրանտներին կարտաքսեն Ռուանդա․ այնտեղ միգրանտների կենտրոն են բացում

Լուրեր

17.11.2026 | 15:00
Հինգ եվրոպական երկրներ միգրանտներին կարտաքսեն Ռուանդա․ այնտեղ միգրանտների կենտրոն են բացում
17.11.2026 | 14:51
Կրեմլը հայտնում է, որ Պուտինին զեկուցել են Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
17.11.2026 | 14:49
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 14:42
Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը
17.11.2026 | 14:34
Հոկեյի կանանց ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:25
Տենց «շյուստրի» քա՞նի եղբայր եք. մեզ մանդատ են տվել, քանի որ դեմ ենք. Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:13
Ադրբեջանում առաջարկել են դադարեցնել ռուսերենով կրթության ֆինանսավորումը պետբյուջեից
17.11.2026 | 14:04
Ասում եք` հլը սպասեք, ՌԴ-ն ձեզ գցելու է Զելենսկու վիճակի մեջ, հետո գնում ՌԴ ասում` արա՛, քո քայլն է․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:53
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 13:50
Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել՝ ի պատասխան ռուսական ինքնաթիռի կողմից օդային տարածքի խախտման
17.11.2026 | 13:50
Ռուբինյանը պայման առաջարկեց. կողմ ենք քվեարկում ձեր հայտարարությանը, դուք՝ Սահմանադրության նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:42
Գեղամ Մանուկյանն արձագանքեց Վահագն Ալեքսանյանի՝ Քոչարյանի և Հեյդար Ալիևի մտերմության մասին ռեպլիկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:37
Քոչարյանը միակն է ՀՀ-ում, որ Հեյդար Ալիևից երաշխավորագիր է ստացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:35
Հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական վարկանշային մրցաշարի
17.11.2026 | 13:26
Եվրոպայի համար կարևոր է՝ թույլ չտալ Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում․ Գերմանիայի ԱԳ նախարար
Բոլորը

Եվրամիության անգամ հինգ երկրներ հաջորդ տարի Ռուանդայում միգրանտների արտաքսման կենտրոն կբացեն՝ որպես արտաքսումների ծավալն ավելացնելու ավելի լայն ծրագրի մաս, գրում է BBC-ին։

Գերմանիան, Դանիան, Ավստրիան, Հունաստանը և Նիդերլանդները նախատեսում են 2027 թվականին «վերադարձի կենտրոն» (return hub) բացել, որը պատրաստ կլինի ընդունել տեղափոխվող անձանց։ Այս մասին ասվում է Նիդերլանդների և Դանիայի կառավարությունների հայտարարություններում։ Ծրագիրը կվերաբերի այն միգրանտներին, որոնք ապօրինի բնակվում են իրենց տարածքներում և ենթակա են արտաքսման։ Նիդերլանդների կառավարությունը հավելել է, որ կենտրոնն այլընտրանքային տարբերակ կապահովի այն դեպքերում, երբ արտաքսված անձանց հնարավոր չէ վերադարձնել իրենց ծագման երկրներ։

Հայտարարության համաձայն՝ արտաքսված անձինք կկարողանան կա՛մ ինտեգրվել Ռուանդայի հասարակությանը, կա՛մ վերադառնալ իրենց հայրենի երկիր։

Ծրագիրը կվերաբերի այն անձանց, որոնք սպառել են այդ հինգ երկրներում մնալու բոլոր իրավական հնարավորությունները։ Սա տարբերվում է Մեծ Բրիտանիայի հետ ավելի վաղ քննարկված, սակայն չեղարկված համաձայնագրից, որը նախատեսում էր մարդկանց Ռուանդա ուղարկել՝ այնտեղ նրանց ապաստանի դիմումները քննելու համար։ Իրավական բողոքարկումների պատճառով բրիտանական ծրագիրը կյանքի չկոչվեց և, ի վերջո, չեղարկվեց 2024 թվականին իշխանության եկած Լեյբորիստական կառավարության կողմից։

Դաունինգ սթրիթը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան նույնպես միանա ծրագրին՝ հայտարարելով, որ հետևելու է դրան «հետաքրքրությամբ»։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, ըստ AFP լրատվական գործակալության, հայտարարել է, որ Ռուանդայում կենտրոն բացելու ծրագիրը չունի «ապագա կամ մարդկայնություն»։

«Ես այդ ծրագրի մեջ ո՛չ ապագա եմ տեսնում, ո՛չ մարդկայնություն։ Դա լուծում չէ»,- իսպանական Telecinco հեռուստաալիքին ասել է Սանչեսը։

Հինգ երկրները պնդում են, որ միգրանտներին արտասահման ուղարկելու ծրագիրը համապատասխանում է ԵՄ օրենսդրությանն ու միջազգային իրավունքին, սակայն իրավապաշտպան կառույցները նշում են, որ այն կարող է խախտել միգրանտների իրավունքները։

Համաձայնագիրը հաջորդում է ԵՄ վերջին բարեփոխմանը, որը թույլ է տվել միության սահմաններից դուրս նման կենտրոններ ստեղծել։

Երկուշաբթի Վիեննայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոքերը հայտարարել է, որ հինգ երկրները ցանկանում են թեթևացնել եվրոպական ապաստանի համակարգերի ծանրաբեռնվածությունը և կանգնեցնել մարդկանց մաքսանենգությամբ զբաղվողներին, որոնք կազմակերպում են Միջերկրական ծովով մահացու ճանապարհորդություններ։

Նիդերլանդների կառավարությունը գրավոր հայտարարությամբ հայտնել է, որ համաձայնագրի առաջին փուլում հինգ երկրները «կարտաքսեն միայն միայնակ տղամարդկանց»։ Նշվել է նաև, որ Նիդերլանդների դեպքում «ուշադրության կենտրոնում կլինեն Ռուանդայի հետ նույն տարածաշրջանում գտնվող ծագման երկրներից անձինք»։ Ռուանդա ժամանելուց հետո մարդիկ կկարողանան ինտեգրվել հասարակությանը, ինչը նրանց իրավունք կտա բնակության թույլտվություն ստանալ, ինչպես նաև օգտվել կրթությունից, առողջապահությունից, աշխատաշուկայից և իրավական համակարգից։

Ռուանդայի ներքին գործերի նախարար Վինսենթ Բիրուտան հայտարարել է, որ երկիրը հանձնառու է եվրոպացի գործընկերների հետ համագործակցել՝ միգրանտների համար «անվտանգ, օրինական և արժանապատիվ լուծում» ապահովելու նպատակով։ Նա հավելել է, որ կողմերը կաշխատեն նաև «տնտեսական հնարավորությունների համաշխարհային անհավասարակշռությունը շտկելու» ուղղությամբ, ինչը, նրա խոսքով, «անկանոն միգրացիայի հիմնական խթաններից է»։

Հայտարարությունից առաջ դիվանագիտական աղբյուրները AFP-ին հայտնել էին, որ կենտրոնն ի սկզբանե կգործի փորձնական ծրագրի շրջանակում և կընդունի շուրջ 100 մարդու։ Հինգ երկրներից յուրաքանչյուրը հնարավոր է ուղարկի մոտ 20 միգրանտ։

ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) կարող է օժանդակ դեր ստանձնել այս գործընթացում։

«ՄՄԿ-ը երկար տարիների փորձ ունի տարանցիկ իրավիճակներում հայտնված միգրանտներին աջակցություն ցուցաբերելու հարցում, այդ թվում՝ բարդ պայմաններում»,- հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը՝ հավելելով, որ կառույցը ԵՄ մի շարք երկրների հետ քննարկումներ է վարում «վերադարձի կենտրոնների կամ նմանատիպ մեխանիզմների ստեղծման ծրագրերի շուրջ»։

Ըստ Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության տվյալների՝ 2026 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում ԵՄ սահմանների ապօրինի հատման դեպքերը կազմել են գրեթե 110,000, ինչը նախորդ տարվա համեմատ 29%-ով պակաս է։ Հոկտեմբերին արձանագրվել է սահմանահատման մոտ 18,100 դեպք, ինչը մոտ 6%-ով պակաս է 2025 թվականի հոկտեմբերի ցուցանիշից, սակայն 22%-ով ավելի է սեպտեմբերի տվյալներից. դա հիմնականում պայմանավորված է դեպի Կանարյան կղզիներ տանող արևմտաաֆրիկյան երթուղով ժամանողների թվի կտրուկ աճով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի