Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը

Լուրեր

17.11.2026 | 14:51
Կրեմլը հայտնում է, որ Պուտինին զեկուցել են Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
17.11.2026 | 14:49
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 14:42
Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը
17.11.2026 | 14:34
Հոկեյի կանանց ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:25
Տենց «շյուստրի» քա՞նի եղբայր եք. մեզ մանդատ են տվել, քանի որ դեմ ենք. Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:13
Ադրբեջանում առաջարկել են դադարեցնել ռուսերենով կրթության ֆինանսավորումը պետբյուջեից
17.11.2026 | 14:04
Ասում եք` հլը սպասեք, ՌԴ-ն ձեզ գցելու է Զելենսկու վիճակի մեջ, հետո գնում ՌԴ ասում` արա՛, քո քայլն է․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:53
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 13:50
Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել՝ ի պատասխան ռուսական ինքնաթիռի կողմից օդային տարածքի խախտման
17.11.2026 | 13:50
Ռուբինյանը պայման առաջարկեց. կողմ ենք քվեարկում ձեր հայտարարությանը, դուք՝ Սահմանադրության նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:42
Գեղամ Մանուկյանն արձագանքեց Վահագն Ալեքսանյանի՝ Քոչարյանի և Հեյդար Ալիևի մտերմության մասին ռեպլիկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:37
Քոչարյանը միակն է ՀՀ-ում, որ Հեյդար Ալիևից երաշխավորագիր է ստացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:35
Հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական վարկանշային մրցաշարի
17.11.2026 | 13:26
Եվրոպայի համար կարևոր է՝ թույլ չտալ Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում․ Գերմանիայի ԱԳ նախարար
17.11.2026 | 13:19
Էդգար Ղազարյանը Արթուր Սարգսյանի բացակայության վերաբերյալ հարցեր ուղղեց. Ռուբինյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Որպես վաղեմի բարեկամներ և ռազմավարական գործընկերներ՝ Մեծ Բրիտանիան և Ադրբեջանն այսօր նման դիրքորոշումներ ունեն աշխարհի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների վերաբերյալ և համատեղ աշխատում են դրանք հաղթահարելու ուղղությամբ: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դունկան Նորմանը։

«Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում մեր դիրքորոշումները համընկնում են։ Մենք ողջունում ենք Ուկրաինային Ադրբեջանի կողմից ցուցաբերվող հետևողական աջակցությունը։ Մեծ Բրիտանիան կշարունակի անսասան աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,- հայտարարել է դեսպանը։

Նա նաև ասել է, թե երկու երկրներն էլ շահագրգռված են, որպեսզի Իրանում հակամարտությունը դադարեցնելու և համաշխարհային տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով նավագնացությունն ամբողջությամբ վերականգնելու նպատակով իրականացվող դիվանագիտական ջանքերը արդյունք տան։

«Մենք շարունակում ենք մեր գործընկերների հետ աշխատել լարվածության թուլացման և նեղուցի լիարժեք բացման ուղղությամբ։ Ինչ վերաբերում է մեզ ավելի մոտ գտնվող Հարավային Կովկասին, ապա մենք ողջունում ենք վերջին մեկ տարվա ընթացքում խաղաղության հաստատման ճանապարհին արձանագրված առաջընթացը։ Դրան են վերաբերում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը, սահմանների սահմանազատման գործընթացը, Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումները, ինչպես նաև AzerTelecom-ի և Telecom Armenia-ի միջև համաձայնագիրը։ Կայուն և երկարատև խաղաղություն ապահովելու համար չափազանց կարևոր է երկխոսության և համագործակցության միջոցով պահպանել այս դինամիկան»,- ընդգծել է բրիտանացի դիվանագետը։

Մեծ Բրիտանիայի դեսպանը նշել է, որ այն պայմաններում, երբ Հարավային Կովկասը վստահորեն շարժվում է դեպի ավելի խաղաղ ապագա, «Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի միջև գործընկերությունը ձեռք է բերում աննախադեպ կարևորություն»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի