Հոկեյի կանանց ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տափօղակով հոկեյի կանանց ԱՄՆ-ի հավաքականը դարձել աշխարհի չեմպիոնի։
Դանիայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում ամերիկացիները 6:2 հաշվով հաշվով առավելության են հասել Կանադայի հավաքականի նկատմամբ։
Կանանց ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանել է տիտղոսը և 12-րդ անգամ դարձել աշխարհի չեմպիոն:
Բրոնզե մեդալակիր է դարձել Շվեդիայի հավաքականը, որը երրորդ տեղի համար խաղում բուլիտներով հաղթել է Ֆինլանդիայի թիմին։
Դավիթ Եղիազարյան

