Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երկու կամուրջ

Լուրեր

17.11.2026 | 13:07
Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երկու կամուրջ
17.11.2026 | 13:04
«Բոլոր արժեքները պղծած». ԱԺ-ում հարվածում են սեղաններին Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը հնչելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:59
Ենթադրում եմ` տիկին Հակոբյանի ելույթին եք հղում անում. խցանումները կապ չունեն շինթույլտվությունների հետ. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:50
Մասիս Մելքոնյանին գաղտնալսելու թույլտվությունը տվել է Ժորա Չիչոյանը
17.11.2026 | 12:42
Հայելու մեջ նայե՛ք, հասկացեք` ինչ տիպի չկաք. փոխքաղաքապետը` ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:36
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
17.11.2026 | 12:34
«Խորոված էիք անում, երբ ժողովրդավարության բարձր ցուցանիշ կար». ընդդիմության առաջարկը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:28
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով Բաշկորտոստանում հրդեհ է բռնկվել «Գազպրոմի» գործարանում
17.11.2026 | 12:18
Երևանում մեկնարկել են հայկական երկաթուղու շուրջ հայ-ռուսական քննարկումները
17.11.2026 | 12:17
Ողջունո՞ւմ եք երաժշտական դպրոցի տնօրենի պահվածքը. Արշակ Սարգսյանը` Ավինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:10
ԱԺ-ն ընդդիմության նախագիծն օրակարգում չընդգրկեց // Ղրիմի կամրջի մի հատված փլուզվել է․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 12:04
ՈՒԵՖԱ-ն իր թեկնածուին է ընտրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում
17.11.2026 | 11:58
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 11:56
Պերուում Հռոմի պապի աչքին է դիպել ամբոխից նետված տերողորմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 11:55
Ինչո՞վ եք տարբերվում սովետից, 99 տոկոս քվեարկում էին Կոմկուսի օգտին. Արթուր Խաչատրյանը` ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերը նոյեմբերի լույս 17-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային։ Կիևը երկու անգամ ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման։ Հարվածների թիրախ են դարձել նաև Զապորոժիեն, Խարկովը, Չեռնովցին, Դնեպրոպետրովսկի և Չերկասիի մարզերը, գրում է Current time-ը։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է Դնեպր գետի վրայով անցնող Հյուսիսային և Հարավային կամուրջներին հարվածների մասին։ Երկու կամուրջներով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

AIRmonitor մոնիթորինգային ալիքը հայտնել է նաև Ռուսանովսկի կամրջի վնասման մասին։ Այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։ Հարձակման հետևանքով վնասվել են կրիտիկական ենթակառուցվածքային օբյեկտներ։ Ուկրաինայի մայրաքաղաքի մի քանի շրջաններում ջրամատակարարման և ջեռուցման խափանումներ են գրանցվել։

Վնասվել է Կիևի մետրոպոլիտենի վերգետնյա ենթակառուցվածքը։ «Կանաչ» գծի «Օսոկորկի» և «Կրասնի Խուտոր» կայարանների միջև գնացքների երթևեկությունը դադարեցվել է։ Գնացքները երթևեկում են «Սիրեց» և «Վիդուբիչի» կայարանների միջև։ Քաղաքի Գոլոսեևսկի, Դեսնյանսկի, Դնեպրովսկի և Օբոլոնսկի շրջաններում արձանագրվել են ենթակառուցվածքների վնասումներ և հրդեհներ։ Հաղորդվում է մեկ տուժածի մասին։

Չերկասի մարզում ռուսական զորքերը բալիստիկ հրթիռային հարված են հասցրել Սմելա քաղաքին։ Նախնական տվյալներով՝ երեք մարդ վնասվածքներ է ստացել, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իգոր Տաբուրեցը։

Զապորոժիեում հարվածի տակ է հայտնվել արդյունաբերական ենթակառուցվածքի օբյեկտ։ Կան տուժածներ։ Փլատակների տակից դուրս է բերվել 51-ամյա տեղի բնակչուհի։ Նրա վիճակը գնահատվում է կայուն։

Դնեպրոպետրովսկի մարզը ենթարկվել է գրեթե 20 հարձակման, որոնք ընդգրկել են վեց շրջան։ Դնեպրում վնասվել են ձեռնարկություն, տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներ և մասնավոր տուն։ Ձեռնարկությունների և ավտոտրանսպորտի վնասման մասին հաղորդվում է նաև Պավլոգրադում և Տրոիցկիում։ Մարզային իշխանությունների տվյալներով՝ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 12 անօդաչու թռչող սարք։

Խարկովում ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Խոլոդնոգորսկի շրջանին։ Հաղորդվում է նաև Շևչենկովսկի շրջանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման և տուժածների մասին։ Չեռնովցիում քաղաքի մի հատված մնացել է առանց էլեկտրականության, դադարեցվել է տրոլեյբուսների երթևեկությունը։ Քաղաքապետ Ռոման Կլիչուկի խոսքով՝ տուժածներ չկան։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևում խոցվել են «Տեխնո-Լինքս» և «Ուկրպլաստիկ» ձեռնարկությունները, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային կամուրջները։ Զապորոժիեում հարվածներ են հասցվել «Մոտոր Սիչ» ավիաշարժիչաշինական գործարանին և Օմելչենկոյի անվան մեքենաշինական գործարանին, Չերկասիի մարզում՝ «Օրիզոն-Նավիգացիա» ռադիոէլեկտրոնային արդյունաբերության ձեռնարկությանը։

Դնեպրոպետրովսկի մարզում թիրախավորվել են Մակարովի անվան «Հարավային մեքենաշինական գործարան» պետական ձեռնարկությունը, պինդ հրթիռային վառելիքի և վառոդի արտադրության ձեռնարկությունը, ինչպես նաև էլեկտրական ենթակայանը։

Խարկովի մարզում հարված է հասցվել «Խարկովսկայա» թիվ 5 ջերմաէլեկտրակենտրոնին, իսկ Օդեսայի մարզում՝ Իզմայիլի նավահանգստային ենթակառուցվածքին և բեռնատար նավի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի