Մենք ջանք չենք խնայել, որպեսզի որդեգրենք մի ձևաչափ, որը հնարավորություն կտա այս միջոցառմանը բարոյական մասնակցություն ունենալ։ Այս մասին այսօր՝ արտակարգ դրության պայմաններում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումներին նվիրված ասուլիսին նշեց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ «Թող բոլորն իմանան, որ նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում Հայոց ցեղասպանության մեր պահանջատիրության ձայնը չի լռելու, չի ընդհատվելու, և մենք …

