Ինչ ունեցվածք են հայտարարագրել վարչապետն ու նրա ընտանիքը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է բարձրաստիճան պաշտոնյաների 2019 թվականի հայտարարագրերը։ Factor.am-ը ներկայացնում է, թե ինչ ունեցվածքի են տնօրինում երկրի առաջին դեմքերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարվա սկզբին ունեցել է HYUNDAI մակնիշի ավտոմեքենա, որը հուլիս ամսին վաճառել է Արսեն Մանուկյան անունով անձին՝ 4 միլիոն 550 հազար դրամով։ Այդ գումարը վարչապետը բանկում պահում է որպես ավանդ։ Տարվա վերջում Փաշինյանը բանկային հաշվին ունեցել է 3 միլիոն 333 հազար դրամ, 319 դոլար։ 2019-ի տարեվերջին Նիկոլ Փաշինյանի ձեռքին կանխիկ 790 հազար դրամ, և 1800 դոլար գումար է եղել։ Վարչապետն անցած տարի ստացել է 11 միլիոն 644 հազար դրամ աշխատավարձ, իր գրքի վաճառքից «Անտարես» հրատարակչությունից ստացել է 2 միլիոն 406 հազար դրամ։

1999 թվականից ի վեր վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 50% փայատեր է «Մեր տպարանը» ՍՊԸ-ում, որի տնօրենն է, և խմբագիր՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում կամ որ նույնն է՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում։ Աննա Հակոբյանի անունով են գրանցված 2009 և 2010 թվականներին գնված VAZ, NISSAN, RENAULT մարդատար մեքենաները։ Աննա Հակոբյանի բանկային երկու հաշիվներին 2019-ի վերջում եղել է ընդհանուր 905 հազար 405 դրամ, իսկ կանխիկ՝ 1000 դրամ։ 2019-ի վերջին «Մեր տպարանը» և «Դարեսկիզբ» ՍՊԸ-ներից Աննա Հակոբյանը ստացել է 15 միլիոն 640 հազար դրամ եկամուտ։

Նրա անունով են ձևակերպված Շենգավիթում երկու բնակարանները, որոնցից մեկը ժառանգություն է, մյուսը գնել է։ Փաշինյանների չափահաս դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, որն աշխատում է Դիջիթեյն ՍՊԸ-ում, 2019-ին ստացել է 2 միլիոն 82 հազար դրամ աշխատավարձ, իսկ բանկային հաշվին եղել է 324 հազար դրամ։ Նրա անունով սեփականություն գրանցված չէ։