ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է «ՄԱԿ-ի կանոնադրությունը 75-ին. Բազմակողմանիությունը մասնատված աշխարհում» խորագրով բարձր մակարդակի առցանց ֆորումին

Լուրեր

19.09.2026 | 20:00
«Հայաստան այցս հետաձգվում է ֆիզիկական սպառնալիքի մասին նախազգուշացման պատճառով»․ ռուս ընդդիմադիր գործիչ
19.09.2026 | 19:46
Ռազմական ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել․ հանձնարարականներ են տրվել
19.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվում է
19.09.2026 | 19:25
Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
19.09.2026 | 18:46
Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT
19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հունիսի 10-ին տեղի է ունեցել Փոքր պետությունների ֆորումի նախագահող Սինգապուրի, ՄԱԿ Ավագների խորհրդի և ՄԱԿ 75-րդ ամյակի հարցերով գլխավոր քարտուղարի խորհրդականի գրասենյակի կողմից կազմակերպված «ՄԱԿ-ի կանոնադրությունը 75-ին. Բազմակողմանիությունը մասնատված աշխարհում» խորագրով բարձր մակարդակի առցանց ֆորումը:

«Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանը, ՄԱԿ ԳԱ նախագահ Մուհամմադ Թիջջիանի Բանդեն, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Ավագների խորհրդի նախագահ Մերի Ռոբինսոնը:

Իր ելույթում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանին ՄԱԿ-ի կանոնադրության 75-ամյակին նվիրված այս առցանց ֆորումը նախաձեռնելու համար: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ ՄԱԿ 193 անդամ պետությունները, այդ թվում՝ փոքր պետությունները, արտահայտում են մեր բոլոր ժողովուրդների ինքնորոշման, միջազգային հարաբերություններում ինքնիշխան ձայն ունենալու և ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների իրագործման համար միասին աշխատելու, մեր ժողովրդների անունից հանդես գալու իրավունքները։

«75 տարվա ընթացքում ՄԱԿ-ը ձևավորել է բազմակողմ համագործակցության յուրահատուկ օրինակներ ցանկացած, այդ թվում՝ անվտանգության, զարգացման, մարդու իրավունքների և այլ ոլորտներում, որոնք պահանջում են բազմակողմ համագործակցություն, հավաքական գործողություն:

Այս 75 տարիների ընթացքում առավել քան ակնհայտ է դարձել, որ մենք բոլորս փոխկապակցված ենք։ Գլոբալ համավարակը միջազգային հանրությունում շատերին տառապանք պատճառեց, այն ոչ ոքի չխնայեց: Սակայն համավարակը նաև արտահայտեց մեր խոցելիությունը, հումանիտար տարածության, գլոբալ համերաշխության և բազմակողմ ինստիտուտների նկատմամբ վստահության սահմանափակումները:

Ինչ-որ առումով այս ամենը նաև գործելու կոչ է: Սա մեր ճկունության, հավաքական կարողությունների և բազմակողմանի համագործակցության ստուգարք է»:

Նախարար Մնացականյանը երախտագիտություն հայտնեց ՄԱԿ գործող նախագահ Անտոնիո Գուտերեշին՝ ՄԱԿ-ի, բազմակողմանիության նկատմամբ գործադրվող ճնշումներին հակադարձելու վճռականության համար: Ընդգծելով համավարակի պայմաններում ՄԱԿ գլխավոր քարտուղարին աջակցություն ցուցաբերելու և նրա շուրջ համախմբվելու կարևորությունը՝ ԱԳ նախարարը բարձր գնահատեց վերջինիս՝ գլոբալ զինադադար հաստատելու կոչը՝ որպես խիստ արդիական քայլ և պատասխանատվության պատգամ:

«Հաջողված բազմակողմանի համագործակցության շատ օրինակներ կան: Այս 75 տարիների ընթացքում մենք ձևավորել ենք համագործակցության նշանակալի իրավական հիմքեր, այդ թվում մի շարք կոնվենցիաների և մեզ միավորող տարբեր այլ գործիքակազմերի միջոցով: 75 տարի շարունակ ամենայն վստահությամբ հղում ենք կատարում ՄԱԿ կանոնադրությանը՝ որպես բոլորիս համար բացարձակ համընդհանուր սահմանադրության:

ՄԱԿ-ի Կանոնադրության 75-ամյակը նաև կարևոր հիշեցում է «մենք՝ ժողովուրդը» հավաքական ուժերի և մարդու իրավունքների, արժանապատվության և մարդկային արժեքի նկատմամբ հավատի մասին։ Միասնաբար պետք է անենք ավելին՝ մեղմելու ճգնաժամային իրավիճակները, որոնք առավել մեծ մարտահրավեր են մարդու հիմնարար իրավունքների առումով. այդ մարտահրավերի հասցեագրումը պահանջում է բազմակողմ ինստիտուտների առավել ամրապնդում»։

Եզրափակելով իր խոսքը՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց. «Հայաստանն ավելի քան երկու տասնամյակ ստանձնել է պարտականություն, ինչպես նաև բարոյական պարտավորություն՝ մեր գործընկերների հետ միասին համախմբելու միջազգային ջանքերը՝ ուղղված ցեղասպանության, զանգվածային վայրագությունների կանխարգելմանը, ապագա վայրագությունների կանխարգելման նպատակով վաղ նախազգուշացման կարողությունների ամրապնդմանը։ Գլխավոր Ասամբելայի և Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում Հայաստանի կողմից նախաձեռնած ՄԱԿ բանաձևերը նպաստում են ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված ռազմավարությունների մշակմանը, որոնք, մեր խորին համոզմամբ, իրենց կոնսենսուսային և բովանդակային արդյունքներով արդյունավետ բազմակողմանի համագործակցության կարևոր դրսևորում են»»,- ասված է հաղորդագրությունում: