Առողջապահության նախարարությունը մասնավոր կլինիկայի՝ Կովիդ կենտրոն դառնալու առաջարկությունը չի ընդունել, փոխարենը Բաբլոյանի ԲԿ-ում նոր մասնաշենք են կառուցում

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

Հունիսի 7-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսուքյան էջի միջոցով տեղեկացրեց, որ նախարարության և «Արաբկիր» ԲԿ-ի համագործակցության արդյունքում հերթական մոդուլային ընդունարանն է կառուցվում՝ կորոնավիրուսի կասկածով երեխաների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար։

«Մինչ այս «Արաբկիր» ԲԿ-ում գործել է առանձնացված մասնաշենք և մանկական վերակենդանացման բաժանմունք՝ հատուկ Կովիդի համար, իսկ այս մոդուլը կընդլայնի ԲԿ-ի հնարավորությունները»,- գրել էր Թորոսյանը։

Նախարարի այս հրապարակումից հետո Factor.am-ը տեղեկացավ, որ  տեխնիկական բարձր հագեցվածությամբ Երևանի Պուշկինի 56  հասցեում գտնվող «Ուիգմոր Քլինիքը»  մոտ մեկ ամիս առաջ  դիմել է մանկական Կովիդ կենտրոն դառնալու համար: Մասնավոր ԲԿ-ն նախարարությանն առաջարկել է 33 մահճակալային ծավալ: «Ուիգմոր Քլինիքի»-ի տնօրեն Զավեն Քոլոյանը Factor.am-ին փոխանցեց, որ Առողջապահության նախարարությունից գրություն են ստացել, որ առաջարկությունը կդիտարկեն և ըստ անհրաժեշտության կզանգահարեն:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչու չեն համագործակցել մասնավոր կենտրոնի հետ և փոխարենը «Արաբկիր» ԲԿ-ում նոր մասնաշենք են կառուցում: «Մենք բազմիցս ասել ենք, որ մենք գնահատում ենք բոլոր բժշկական կենտրոնների կարողությունները և միայն մահճակալն ու բուժանձնակազմը չի բավարարում, որ մենք կարողանանք ինչ-որ տեղ ծավալվել կորնավիրուսային հիվանդություն սպասարկելու համար: Այդ գնահատումն արվում է, և ըստ դրա որոշվում է, թե որ հիվանդանոցներում կարելի է կազմակերպել: Հիմա չեմ կարող առանձին հիվանդանոցների մասով բան ասել, բայց եթե մերժվել է՝ ուրեմն  ինչ- որ խնդիր եղել է»,- ասաց նա:

«Արաբկիր» ԲԿ-ի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը Factor.am-ին փոխանցեց, որ իրենք ֆինանսավորում են կառուցումը, իսկ նախարարությունը՝ ծառայությունները: Այսինքն՝ յուրաքանչյուր հիվանդի համար Առողջապահության նախարարությունը  Բաբլոյանների ԲԿ-ին պետպատվեր է տալու: «Մենք ծրագիրը համատեղ ենք մշակել, ծրագիրն իրագործում է մեր հիմնադրամը, բայց նախարարության հետ է: Պետությունը ֆինանսավորում է ծառայությունը, իսկ մենք ֆինանսավորում ենք կառուցումը: Ութ նոր հիվանդասենյակ է, որը տարեկան 2960 երեխա է սպասարկելու»,- փոխանցեց Բաբլոյանը՝ չցանկանալով նշել, թե այժմ կորոնավիրուսով վարակված քանի երեխա կա իրենց կենտրոնում:

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը  ԱԺ նախկին նախագահն է։

 

Նարեկ Կիրակոսյան