Ինչ ունեցվածք են հայտարարագրել Արգիշտի Քյարամյանն ու նրա կինը

Լուրեր

30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է բարձրաստիճան պաշտոնյաների 2019 թվականի հայտարարագրերը։ Factor.am-ը ներկայացնում է, թե ինչ ունեցվածքի են տնօրինում երկրի առաջին դեմքերը։

Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արգիշտի Քյարամյանը մինչ նոր պաշտոնն զբաղեցնելը Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալն էր։ Եվ որպես ԱԱԾ տնօրեն դեռ չի ներկայացրել հայտարարագիր, չնայած որ ժամկետը լրացել է:  Մենք կհիմնվենք նրա վերջին պաշտոնում գտնվելու շրջանում ներկայացրած հայտարարագրի տվյալների վրա։ Հայտարարագիրը ներկայացրել է 2019-ի մայիսի 8-ին։

ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնն զբաղեցնելու դրությամբ Արգիշտի Քյարամյանն ունեցել է երկու անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, ինչպես նաև չորս հողամաս, մեկ՝ հողին ամրակայված անշարժ գույք և մեկ ավտոտնակ։ Հասցեն նշված չէ։

Անցած մայիսին Արգիշտի Քյարամյանն ունեցել է MERCEDES-BENZ C 180 մակնիշի ավտոմեքենա։ Փոխառության է հանձնել 6000 դոլար։ Քյարամյանն ունի 8 միլիոն դրամը գերազանցող զարդեր և/կամ ժամացույցներ։ Անցած մայիսին Արգիշտի Քյարամյանն ունեցել է 30 միլիոն դրամ, 48 հազար դոլար գումար։ Հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացել է 2 միլիոն 199 հազար դրամ աշխատավարձային եկամուտ։

Արգիշտի Քյարամյանի կինը 2019 թվականի համար հայտարարագիր չի ներկայացրել։