Իշխան Զաքարյանը հարցաքննվել է ընտրակաշառքի գործով և մանրամասներ է փոխանցել ԱԱԾ-ին

Լուրեր

17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումին․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
16.10.2026 | 22:53
ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարին
16.10.2026 | 22:37
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times
16.10.2026 | 22:24
Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները
16.10.2026 | 22:10
ՀՀԿ-ից ՔՊ անցած համայնքապետեր, միլիոնների պայմանագրեր և քրեական գործեր․ ով ով է Վայոց ձորում
16.10.2026 | 21:51
Factor TV-ի լրագրողն արժանացել է «Լավագույն հոդված» մրցանակին
16.10.2026 | 21:36
Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ֆոնին
16.10.2026 | 21:20
Սուրեն Պապիկյանը կադրային ընդունելություն է անցկացրել և սպաների կոչումներ շնորհել
16.10.2026 | 21:00
Ռոբերտ Քոչարյանը չի հեռանա քաղաքականությունից քրեական գործերի արդյունքում․ չենք պայմանավորվի իշխանության հետ․ Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 20:43
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում մեկնարկած բնապահպանական նախաձեռնությանը. նախարար
16.10.2026 | 20:14
Իշխանության զավթման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Ադրբեջանի իշխող կուսակցությունից
16.10.2026 | 20:00
«Վագա-ֆարմ»-ին՝ մերժում, «Նատալի ֆարմ»-ին՝ տարածք․ դեղատան ղեկավարը հովանավորչության հաղորդում է տվել. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ԱԱԾ-ում 4 ժամ հարցաքննվել է։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը։

Իշխան Զաքարյանն անցնում է 2017 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի կողմից բաժանված ընտրակաշառքի գործով, որի մասին այսօր հայտնել էր ԱԱԾ-ն։ Այս և երկու այլ քրեական գործերով այսօր կեսօրից հարցաքննվում է նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Իշխան Զաքարյանը վկայի կարգավիճակ ունի, բայց հարցաքննվել է կասկածանքի շուրջ, միջանկյալ վկա-կասկածյալ կարգավիճակով է հարցաքննվել»,- ներկայացրեց պաշտպանը։

Factor.am-ի հստակեցնող հարցին՝ Իշխան Զաքարյանը և՞ս ներգրավված է եղել ԱԱԾ-ի նշած ընտրակաշառքի բաժանման գործում, Գեղամ Հակոբյանը պատասխանեց. «Դե՝ շտաբի ղեկավարն է եղել, բայց ուրիշ որևէ բանի հետ չի առնչվել»։

Գեղամ Հակոբյանը նաև հայտնեց, որ Զաքարյանը 4 ժամ ցուցմունք է տվել և գործի շրջանակում մանրամասներ է հաղորդել։ Հարցին՝ հաստատե՞լ, թե՞ հերքել է կաշառք բաժանելու մասին տեղեկությունը, պաշտպանը պատասխանեց, որ ցուցմունքի բովանդակությունից չի կարող մանրամասներ հաղորդել․ նախաքննական գաղտնիք է։

Հիշեցնենք, որ այսօր իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ Կառավարության անդամների և պատգամավորների կողմից հայտարարվեց, թե Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2017-ին մեկ քվեի համար 10 հազար դրամ է բաժանել։

Նարեկ Կիրակոսյան