Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը շարունակում է աշխատել գործընկեր կազմակերպությունների հետ` օգնելու մեր բժիշկներին ու բժշկական աձնակազմին համաճարակի դեմ պայքարում իրենց անձնուրաց աշխատանքը կատարել առավել անվտանգ պայմաններում: Հանրային լրագրության ակումբի հետ համագործակցությամբ մենք ձեռք ենք բերել հեղուկներից ու մասնիկներից պաշտպանիչ 20 համազգեստ «Նորք» հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցի համար»:

