Ինչպե՞ս մի ամբողջ օր խախտվեցին հակահամաճարակային բոլոր կանոնները․ ո՞վ է պատասխանատու հետևանքների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 23:30
Պորտուգալիայում քահանաների կողմից սեռական բռնության զոհերին ավելի քան 1,6 միլիոն եվրո փոխհատուցում է հատկացվել
27.03.2026 | 23:30
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
27.03.2026 | 23:14
Իսպանիայում 25-ամյա աղջիկը էվթանազիայի է ենթարկվել. նա երկու տարի պայքարել է ընտանիքի դեմ՝ մահանալու իրավունքի համար
27.03.2026 | 23:11
Էդուարդ Սպերցյանը կարող է բաց թողնել Բելառուսի հավաքականի դեմ հանդիպումը
27.03.2026 | 23:00
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց խմբի առաջատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:52
Սողանք Կապան քաղաքում․ տուժածներ չկան
27.03.2026 | 22:50
TOON EXPO-ն մեկնարկել է․ անշարժ գույքի շուկան մեկ հարթակում երեք օր՝ Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:44
Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդի որդին ԱՄՆ Պետդեպում քննարկել է քաղբանտարկյալների հարցը 
27.03.2026 | 22:30
27 երկրից այցելուներ, հատուկ զեղչեր, բացառիկ գնիջեցումներ․TOON EXPO-ն 6-րդ անգամ անցկացվում է Երևանում
27.03.2026 | 22:26
Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1900 մարդ
27.03.2026 | 22:12
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է գրեթե ամբողջ շաբաթ
27.03.2026 | 21:58
Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ
27.03.2026 | 21:46
Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից
27.03.2026 | 21:37
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
27.03.2026 | 21:24
Մարտի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Երեկ առավոտյան, երբ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացնում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, տասնյակ քաղաքացիներ հավաքվել ու իրենց աջակցությունն էին հայտնում պատգամավորին։ Ավելի ուշ՝ մարդկանց մեծաթիվ խումբը հավաքվեց արդեն ԱԱԾ-ի դիմաց, որտեղ Ծառուկյանին հարցաքննում էին։

«Կորոնավիրուսի 17 հազարից ավելի հաստատված դեպք ունեցող Հայաստանում մի ամբողջ օր ականատես եղանք հակահամաճարակային կանոնների տոտալ խախտման։ Դա ինչ բացասական հետևանքներ կունենա, առայժմ դժվար է կանխատեսել»,- ասում է հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը՝ հիշեցնելով այս ընթացքում այլ երկրներում տեղի ունեցած զանգվածային հավաքների փորձը։

«Այս ընթացքում, եթե մարդիկ գտնում են, որ ինչ-որ խնդրի շուրջ պետք է հավաքվեն, իրենք դա անում են, և դա մենք տեսանք ԱՄՆ-ում, Հոնգ Կոնգում, որ անգամ վարակի տարածման ռիսկի պայմաններում հավաքվում էին։ Եթե հավաքը կազմակերպվում է խախտումներով, այսինքն՝ մարդկանց մեջ չի պահպանվում առնվազն 1 մ հեռավորությունը, սերտ շփում են, չեն կրում դիմակ, ապա այո, հնարավոր է, որ վարակի տարածումն այդ մարդկաց շրջանում ավելանա, մարդիկ կգնան իրենց տներ, կվարակեն իրենց հարազատներին և ընկերներին»։

Վարակաբան Հասմիկ Ղազինյանն էլ նկատում է․ երեկվա բազմամարդ հավաքի ընթացքում հակահամաճարակային 3 հիմնական կանոններից առնվազն երկուսը խախտվել է։ «Հիմնականում խախտվում էր սոցիալական հեռավորությունը և 2-րդը՝ ձեռքերի հիգիենան։ Դիմակը, կարծես, 90%-ով կրում էին, բայց 2 կարևոր ֆակտոր՝ սոցիալական տարածությունը և ձեռքերի հիգիենան խախտվում էր այդտեղ»։

Վարակաբանի խոսքով՝ թեպետ դիմակն իսպառ չի վերացնում վարակման հավանականությունը, այլ պարզապես նվազեցնում է այն, երեկվա խախտումների պարագայում արդեն դիմակի իմաստն էլ էր կորում։ Ըստ նրա՝ կանոններ նման կերպ խախտելը մարդասպանությանը հավասար մի բան է․ «Ես չեմ տարբերում մահվան պատճառը։ Մահը մնում է մահ։ Հետևաբար, միայն բաժին տանելը քիչ է։ Իրենց համար պետք է սահմանվի պատիժ՝ հիմնականում ֆինանսական»։

Իսկ ե՞րբ կերևան երեկ տեղի ունեցածի հետևանքները։ Բժշկուհին ընդգծում է․ վատ հետևանքներն իրենց երկար սպասեցնել չեն տա։ «Ռիսկերը շատ մեծ են։ Հետևանքները կիմանանք ամենաշուտը 2 օր հետո, որովհետև մինիմալ ինկուբացիոն շրջանը 2-7 օր է, այսինքն՝ 2-7 օր հետո, բնականաբար, կունենանք վարակի աճ»։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, թեպետ համամիտ է, որ երեկ իսկապես խախտումներ են տեղի ունեցել, այնուհանդերձ՝ ասում է, որ հետևանքները ողբերգական չեն լինի։ «Բացառված չէ, որ ուղղակի երեկ այնտեղ վարակված մարդ չլիներ։ Կարող է ոչ մի հետևանք էլ չունենալ։ Որ տեղի են ունեցել խախտումներ, դա այդքան էլ լավ չի, ցանկալի էր խուսափել, բայց մարդիկ, եթե գտնում են, որ պետք է այդ պահին իրենց ձայնը բարձրաձայնեն, ինչպես նաև այլ երկրներում, դա էլ է նորմալ։ Եթե հետևանքներ էլ լինեն, չեմ կարծում, որ այդքան ողբերգական լինեն, որովհետև չեմ կարծում, որ խոսքը հազարավոր մարդկանց մասին է։ Երևի մի քանի տասնյակ մարդ է եղել»։

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփի Դավոյանը խիստ անհանգստացած է երեկ կատարվածով։ Ըստ նրա՝ շուտով կորոնավիրուսի նոր դեպքերի մեծ ցուցանիշ ենք ունենալու։ «Ես անչափ անհանգստացած եմ, որ մի 10 օր հետո մենք ունենալու ենք վարակվածների մեծ թվով աճ և որի պատճառը դառնալու են երեկվա այդ ամբողջ գործողությունները, ու հետո նորից մեր ընդդիմադիր գործընկերները մեղադրելու են Առողջապահության նախարարությանը և ասելու են, որ այսպես չէ, այնպես չէ»։

Առողջապահության նախարարությունն իր հերթին հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները․ մեզ հետ զրույցում երեկ տեղի ունեցածին անդրադառնալով նշեց ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Կորոնավիրուսի կանխման կանոններին չենթարկվելու և արտակարգ դրության պայմաններում հավաքը չդադարեցնելու համար երեկ երեկոյան 252 քաղաքացու նկատմամբ վարչական ձերբակալում է իրականացվել։

Factor.am-ը Ոստիկանության մամուլի բաժնից փորձեց ճշտել, թե ինչ է տեղի ունեցել այդ քաղաքացիների հետ։ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը մեզ փոխանցեց. «Բերելուց հետո 3 ժամվա ընթացքում իրենց նկատմամբ կազմվել են իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ և ազատ են արձակվել։ Շուտով նշված քաղաքացիների նկատմամբ վարչական վարույթ կիրականացվի»։

Սրանից բացի, սակայն, ինչպես գիտենք՝ մարտի 23-ին Ազգային ժողովն ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում և Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագծերը, համաձայն որոնց՝ անզգուշությամբ 1, 2 կամ ավելի անձանց վարակելու պարագայում քաղաքացին առավելագույնը մինչև 700 հազար դրամ տուգանք կվճարի, կկալանավորվի կամ կազատազրկվի։ Իսկ արդյոք կորոնավիրուսի պայմաններում ընդունված այս օրենքները կտարածվեն նաև երեկվա ակցիայի մասնակիցների վրա, փորձեցինք պարզել Պարետատնից։ Այնտեղ, սակայն, ողջ օրը մեր զանգերն անպատասխան թողեցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նելլի Մելքոնյան