ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ ԱԺ-ում նշեց՝ քննիչները որոշել են խուզարկել ԱԺ իր աշխատասենյակը։ «Սա «բեսպրեդել» է։ Դիմում եմ միջազգային կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դեսպաններին»,-ասաց Զոհրաբյանը՝ ակնկալելով նրանցից հստակ գնահատական տեղի ունեցող իրադարձություններին։ Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանը քննարկում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ հարցը։ Մանրամասները՝ տեսանյութում: …

