Դեժավյու․ արդյոք մինչև վերջ գնալու՝ Ծառուկյանի խոսքը այս անգամ գործ կդառնա՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.06.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
Բոլորը

«Սա սարքած է, ուզում են ճնշում գործադրել, շանտաժ է: Ես ասում եմ որպես Ծառուկյան Գագիկ, թե հետ կանգնեմ անբարոյականի տղա լինեմ». իր առանձնատանը ԱԱԾ աշխատակիցներին ընդունած, ապա ԱԱԾ-ում 8 ժամ հարցաքննված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այս խոսքերը շատերի մոտ դեժավյու առաջացրին՝ հիշեցնելով 2014 թվականը, երբ նա Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի և Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցության հետ դարձյալ երկրում իշխանափոխության էր ձգտում։

Ժողովրդի պոռթկում այդպես էլ չեղավ, փոխարենը պոռթկած ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը և իր այս սուր ելույթից ուղիղ մեկ ամիս անց՝ մարտի 5-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին:

Հիշեցնենք՝ Ծառուկյանի՝ քաղաքականությունը լքելու ցանկությանը նախորդել էր իշխող ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ոչնչացնող ելույթը, որտեղ նա Ծառուկյանին անվանել էր քաղաքական չարիք՝ հնչեցնելով ԲՀԿ առաջնորդի՝ բոլորին հայտնի մականունը․ Սերժ Սարգսյանից անմիջապես հետո սկսվեց Ծառուկյանին վատաբանելու մրցավազք, որից անմասն չմնաց անգամ վերջինիս խնամին՝ հետագայում ՀՀԿ-ից դուրս եկած, սակայն այդ ժամանակ հանուն Սերժ Սարգսյանին հաճոյանալու Ծառուկյանին «բամփելու» պատրաստ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀԿ խորհրդի 2015 թվականի փետրվարի 12-ի նիստից հետո Ծառուկյանը նախ պատասխան հայտարարություն տարածեց՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքները համարելով զավեշտ, ապա հայտնեց պատրաստակամություն փետրվարի 20-ին Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ուժերի հետ մասնակցել հանրահավաքի: Սակայն, հանրահավաքը չեղարկվեց փետրվարի 18-ին, քանի որ ընդամենը մեկ օր առաջ տեղի էր ունեցել Ծառուկյան-Սարգսյան հանդիպումը՝ Դաշնակցության և ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի միջնորդությամբ: Քաղաքական էջը փակելուց և Սերժ Սարգսյանի կողմից քաղաքական չարիք որակվելուց ուղիղ երկու տարի անց՝ Գագիկ Ծառուկյանը 2017 թվականին վերադարձավ քաղաքականություն և մասնակցեց խորհրդարանական ընտրություններին՝ գլխավորելով ԲՀԿ ցուցակը:

Մինչ այդ, հիշեցնենք, նա արդեն հասցրել էր Սերժ Սարգսյանի հետ թև թևի մասնակցել մի քանի հանրային միջոցառումների։ Որպեսզի Ծառուկյանի վերադարձն արդարացված լիներ, մի խումբ քաղաքացիներ ակցիա կազմակերպեցին նրա առանձնատան մոտ՝ պահանջելով , որպեսզի Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն։

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն, որ տարիներ շարունակ, այդ թվում 2008 թվականի արյունալի իրադարձություններից հետո, իշխանությունների հետ կոալիցիա է կազմել ու նախարարական պորտֆելներ զբաղեցրել, 2017 թվականին ընդդիմադրի կարգավիճակում ևս սերտորեն համագործակցել է Սերժ Սարգսյանի իշխանության հետ: ԲՀԿ-ական պատգամավորների զգալի մասը 2018 թվականի ապրիլի 17-ին ԱԺ-ում կողմ քվեարկեց Սերժ Սարգսյանի թեկնածությանը՝ վարչապետ դառնալու համար, այն դեպքում երբ հարյուր հազարավոր քաղաքացիներ այդ ընթացքում ԱԺ փշալարերից այն կողմ պայքարում էին դրա դեմ։ Սակայն, սա չխանգարեց, որ վարչապետի ընտրությունից ընդամենը 5 օր անց և Սերժ Սարգսյանի հրաժարականից 5 րոպե առաջ ԲՀԿ-ն միանա համաժողովրդական շարժմանը:

ԲՀԿ-ականներից ոմանք հայտարարում էին, որ փոշմանել են Սերժ Սարգսյանին ընտրելու համար: Արդեն 2018-ի մայիսի 2-ին Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած փակ հանդիպումից հետո հայտարարեց, որ քվեարկելու են Փաշինյանի օգտին: Ծառուկյանի խոսքով՝ ԲՀԿ-ն պատրաստ է ըստ անհրաժեշտության ամեն անգամ քվեարկել Փաշինյանի վարչապետ դառնալու օգտին: 2018-ի մայիսից մինչ նույն թվականի հոկտեմբերը Ծառուկյանը Դաշնակցության հետ Փաշինյանի կառավարությունում նախարարական պորտֆելներ ունեին: Հոկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, երբ ԲՀԿ-ն կողմ քվեարկեց ՀՀԿ-ի կողմից հեղինակած մի նախագծի, որով ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում կատարված փոփոխությամբ հնարավորություն էր ստեղծվում կանխել ԱԺ արտահերթ ընտրությունները, Նիկոլ Փաշինյանը Աժ շրջափակված շենքի առջև հանրահավաքում հայտնեց ԲՀԿ-ական նախարարների պաշտոնանկության մասին:

Որքան էլ տարօրինակ է, սակայն սրանից ընդամենը օրեր անց՝ հոկտեմբերի 8-ին, Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը հուշագիր ստորագրեցին։ Մինչ այդ, Ծառուկյանը հիշեցրեց, որ հեղափոխության մասնակիցներին մեքենաներով ջուր է ուղարկել, «Քաղաքացիական պայմանագրի» խոսնակն էլ հակադարձեց, թե չգիտի մեկին, որն այդ ջրից խմել է։

Որոշվեց դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել: Խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն 26 պատգամավորական մանդատ ստացավ, զբաղեցրեց մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններ, իսկ իշխանության աջակցությամբ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ:

Մինչ Ծառուկյանի՝ հունիսյան սկանդալային ելույթը՝ վարչապետի հրաժարականի պահանջով, չկար գոնե առերևույթ անհամաձայնություն ԲՀԿ-ի և կառավարության միջև: Թեև որոշ հարցերի շուրջ ԲՀԿ-ականները հնչեցնում էին սուր քննադատություններ, սակայն, բանը չէր հասնում իշխանափոխության պահանջին:

Արդեն հայտնի է, որ Ազգային ժողովը վաղը քննարկելու է գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին։ Այսօր տարածած հայտարարությունում Ծառուկյանը հավաստիացրել է՝ պատրաստ է ցանկացած սցենարի։

Ունենալով նախադեպ, երբ Գագիկ Ծառուկյանը վճռական հայտարարություն է անում մինչև վերջ գնալու, բայց հետո ժողովրդին, ինչպես նաև ընդդիմադիր գործընկերներին միայնակ է թողնում, հանրությանն այժմ հետաքրքրում է, թե ինչ զարգացումներ են լինելու առաջիկայում: Արդյոք Ծառուկյանը կշարունակի՞ իշխանափոխության իր սկսած գործընթացը, թե կմոռանա ընկրկելու դեպքում՝ իր իսկ ձևակերպմամբ՝ անբարոյականի տղա լինելու հայտարարությունն ու կմտածի միլիարդները փրկելու մասին:

Այնուհանդերձ ուշագրավ է մնում այն, որ ինչպես 2015 թվականին Սերժ Սարգսյանը, այնպես էլ 2020-ին Նիկոլ Փաշինյանը Ծառուկյանի սուր քննադատություններից հետո խոսում են նրա անօրինականությունների մասին և իրավապահներից ակնկալում օբյեկտիվ բացահայտումներ:

Սարգսյանն ու Փաշինյանն այդպես էլ ՀՀ քաղաքացուն չեն պարզաբանում, թե ինչու Ծառուկյանի ապօրինի հարստանալու, ընտրակեղծարարության և այլ խախտումների մասին չեն հիշում կոալիցիոն հուշագիր ստորագրելուց առաջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան