Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով կիրառվող սահմանափակումների հետևանքով Ադրբեջանի տնտեսությունը օրական կորցնում է 120-150 մլն մանաթ (շուրջ 90 մլն դոլար)։ Տեղական լրտավամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբարովը օպերատիվ շտաբի ճեպազրույցի ժամանակ։ Ջաբարովը նշել է, որ հարկադիր պարապուրդի պատճառով խնդիրների առաջ կարող են կանգնել նաև երկրի խոշոր ձեռնարկությունները։ Նա նաև չի բացառել, որ …

