Իրավապահ համակարգից արտահոսք է եղել, որին ծանոթացել են ԲՀԿ-ականները. Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
Բոլորը

Չկա որևէ քաղաքական պատվեր, կան իրավապահների դաշտում գտնվող որոշակի գործեր, որոնք անհրաժեշտություն ունեն բացահայտման: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործերին և նրա հայտարարությանը, թե սա քաղաքական պատվերով քրեական գործերի հորինում է։

«Կարծում եմ՝ հիմա հակառակ գործընթացն է տեղի ունենում և այնպիսի տպավորություն է, որ փորձ է կատարվում խոչընդոտել իրավապահ մարմինների անկաշկանդ գործողություններին: Որևէ ուժի կողմից նման որևէ ճնշումն անթույլատրելի է»,- նշեց Մակունցը։

Հարցին՝ համընկնումները շատ չե՞ն, երբ Ծառուկյանը հայտարարեց կառավարության 100 տոկոս հրաժարականի մասին, եղան քրեական գործեր, Մակունցն արձագանքեց. «Իմ խորին համոզմամբ և վերջին շրջանի հրապարակումները հենց այդ են վկայում, որ որոշակի արտահոսք է, հավանաբար, տեղի ունեցել իրավապահ համակարգից, որին ծանոթացել են ԲՀԿ-ականները, միգուցե մեկ անդամ, գուցե հենց խմբակցության ղեկավարը, ինչից պաշտպանվելու առաջին քայլը եղել է քաղաքական հայտարարությամբ հանդես գալը, որն իրենք կկարողանային որակել որպես քաղաքական պրոցես»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան