Ինչո՞ւ կորոնավիրուսի վերաբերյալ կոչն այլևս Նիկոլ Փաշինյանի ձայնով չի հնչում․ վարչապետի խոսնակը մանրամասնում է

Լուրեր

15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Բոլորը

Հունիսի 13-ից կորոնավիրուսի դեմ պայքարի համար դիմակ կրելու, ձեռքերը հաճախակի ախտահանելու և սոցիալական հեռավորություն պահելու մասին ոստիկանության և ԱԻՆ շրջիկ մեքենաներից հնչող կոչը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձայնով էր։ Դա հաջորդել էր Ազգային ժողովում Փաշինյանի հունիսի 12-ի ելույթին, որի ընթացքում նա 10 րոպե շարունակ կրկնում էր հակահամաճարակային միջոցառումների հայտնի տեքստը։

Երեկվանից, սակայն, շրջիկ մեքենաներից հնչող կոչն այլևս վարչապետի ձայնով չէ։ Իսկ թե ինչու, փորձեցինք պարզել նրա խոսնակ Մանե Գևորգյանից։ «Պատճառ, որպես այդպիսին, չկա։ Ի սկզբանե չգիտեինք՝ որքան ժամանակով ձայնը կփոխեինք։ Եղավ մեկ օրով, կարելի է ասել՝ 1․5։ Դրանից հետո որոշեցինք հետ փոխել հին ձայնին։ Ոչ մի պատճառ չկար դրա համար իրականում»,- ասաց վարչապետի խոսնակը։

Մեր հարցին, թե արդյոք ուսումնասիրել են նախաձեռնության արձագանքները, և արդյոք եղել են բացասական արձագանքեր, որոնք կարող էին պատճառ հանդիսանալ վարչապետի՝ շրջիկ մեքենաներից հնչող ձայնը փոխելու համար, Մանե Գևորգյանը պատասխանեց․ «Ի սկզբանե արձագանքներով չեմ առաջնորդվել։ Անգամ չգիտեմ էլ՝ շատ են դրական արձագանքները, բացասականները, թե չեզոքները։ Անկեղծ ասած՝ չեմ հասցրել ուսումնասիրել, չգիտեմ էլ՝ ինչպիսի արձագանքներ կան»։

Factor.am-ի հարցին, թե ինչ նպատակով էր որոշվել հակահամաճարակային կանոնների պահպանման կոչը հենց վարչապետի ձայնով հնչեցնել, Մանե Գևորգյանն արձագանքեց․ «Ուղղակի այդպես կարճ նախաձեռնություն էր, որն արվեց, որպեսզի բոլոր մեքենաներից վարչապետի ձայնը լսվի։ Որևէ կոնկրետ նպատակ չէր հետապդնում։ Եթե անկեծ ասեմ՝ ուղղակի վարչապետի ԱԺ ելույթից հետո, հաշվի առնելով, որ կրկնում էր նույն տեքստը, առաջարկեցի փոխել։ Ես եմ դիմել Ոստիկանություն, ԱԻՆ, խնդրել եմ, որ փոխեն, իրենք էլ են հարցրել՝ որքան ժամանակով, ասել եմ՝ դեռ հայտնի չէ․ միգուցե մեկ օր, միգուցե կես օր, մի քանի ժամ, մի շաբաթ։ Հետո հաջորդ օրվա կեսին փոխեցինք»։

Մանե Գևորգյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպիսին է եղել Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ քաղաքում իր ձայնով հակահամաճարակային կոչերը հնչեցնելուն։ «Չգիտեմ, ճիշտն ասած՝ չեմ քննարկել վարչապետի հետ»,- ասաց նա։

Նելլի Մելքոնյան