Բյուջեի ոլորտային առանձնահատկությունները ներկայացնելու համար արժե անդրադառնալ դրանցից մեկին, օրինակ՝ կրթությանը: Վերջին անգամ կրթության փաստացի ֆինանսավորումը մոտ է եղել ԱԺ կողմից նախատեսած հատկացմանը 2008թ. և կազմել է հատկացման 99.85%: Դրանից հետո փաստացի ֆինանսավորումը հատկացումից զգալիորեն քիչ է եղել: 2019թ. փաստացի ֆինանսավորումը կազմել է ԱԺ կողմից կատարված հատկացման 91.17%: Սա 2008թ. հետո երրորդ ամենացածր ցուցանիշն է …

