Գագիկ Ծառուկյանը կանյաչնիում պատանդ էր վերցրել պատգամավորներին, սպառնալիքներով խլում էր մանդատները. Հմայակ Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ

– Պարո՛ն Հովհաննիսյան, ԱԱԾ-ն հայտարարում է, որ բացահայտել է ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքեր, Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցն է քննարկվում խորհրդարանում։ Դուք ի՞նչ տեղեկություններ ու փաստեր ունեք՝ նաև որպես ԲՀԿ-ի նախկին պատգամավորության թեկնածու, արդյո՞ք ճշմարտացի են իրավապահների տեղեկությունները։

– Ես 2012 թվականին եղել եմ ընտրությունների օրինականությունը վերահսկող միջկուսակցական Միասնական շտաբի ղեկավար և ԲՀԿ-ի ցուցակով ընտրվել եմ պատգամավոր, քանի որ եղել են պայմանավորվածություններ Գագիկ Ծառուկյանի հետ թե՛ հետագա գործունեության, թե՛ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ «Քաղաքագետների միությունը» պետք է հաղորդում ունենար։ Հետագայում այդ պայմանավորվածությունները դրժվեցին։ Ինձանից, ինչպես նաև 13 մյուս պատգամավորներից, որոնք ընտրություններով ընտրվել էին, ճնշումների միջոցով խլեցին մանդատները Սերժ Սարգսյանի հրահանգով։

– Ասում եք՝ ճնշումներ են գործադրվել, որպեսզի մանդատներից հրաժարվեք Դուք և ևս 13 ընտրված թեկնածուներ։ Ի՞նչ իրավիճակում դա տեղի ունեցավ, որտե՞ղ, ինչպե՞ս որոշում կայացվեց, որ պետք է մանդատը վայր դնեք։

– Շատ խորհրդանշական է, որ ընտրությունների օրինականությունը վերահսկող շտաբի համակարգողից բռնի ուժով, Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, Գագիկ Ծառուկյանը խլում է մանդատը։ Գագիկ Ծառուկյանն իր հայտնի «կանյաչնիում» պատանդ էր վերցնում պատգամավոր ընտրվածներին և նրանցից մանդատները սպառնալիքների և այլնի միջոցով խլում էր։ Կողքի սենյակում գտնվում էր «Մուկ» մականունով հայտնի, այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դուստրը, որը Կենտրոնի նոտարն էր։ Սա չլսված, բանդիտական գործողություն է եղել, այդ պատգամավորներին ստիպում էին հրաժարվել մանդատից և փաստաթուղթը ձեռքին, ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի միջոցով ձևակերպում էին հենց տեղում։ Ինձ այն ժամանակ հավաստի աղբյուրներից տեղեկացրել էին, որ Սերժ Սարգսյանի մոտ մարդկանցից, մասնավորապես՝ Աղվան Վարդանյանը, որ ես Ծառուկյանի կազմակերպած վրաերթի եմ ենթարկվելու, այսինքն՝ սպանվելու եմ։ Ես իրավունք չունեի թույլ տալ, որ մայրս կյանքի մայրամուտին դառնություն տեսնի, և ես, ի վերջո, այն ժամանակ սթափ դատողությամբ որոշեցի, որ պետք է ինձ պահպանեմ՝ ժողովրդին ծառայելու համար և այն օրը տեսնելու, որ բոլոր անօրինակությունները ջրի երես կհանվեն և բոլոր բանդիտները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի, իրենց արժանին կստանան։

– Մամուլում եղան հրապարակումներ, որ զենք են դրել Ձեր քունքին, որպեսզի հրաժարվեք մանդատից, կարծեմ՝ Դուք էլ չհերքեցիք։ Արդյոք եղել են նման սպառնալիքներ, կամ ի՞նչ բնույթի սպառնալիքներ են հնչեցվել Ձեր հասցեին։

– Լսե՛ք, մարդը «Ազատություն» ռադիոկայանով ասում է, որ ունի օրինական 83 միավոր զենք, օրինական։ Վերջերս նրա որդի Նվեր Ծառուկյանը գնդակահարել է մեր ՀԺԿ-ի՝ Կոտայքի մարզային կազմակերպության ղեկավարի թոռանը՝ Ջիվան Հարությունյանին, նրա սպանությունն է իրականացրել Ծառուկյանի բանդան, որի մեջ մտնում էր նրա որդի Նվեր Ծառուկյանը և ղեկավարում էր։ Այսինքն՝ ինչի՞ մասին է խոսքը, հասկանո՞ւմ եք։ Ինչո՞ւ միայն ինձանից մանդատը վերցրեց, նաև մյուս 13 պատգամավորներից։ 1990-ական թվականների ընտրություններին ավելի ազնիվ էին վարվում, պարզապես ոչ ցանկալի մարդկանց չէին գրանցում, բայց շատ ավելի կեղտոտ բան էր արվում Սերժ Սարգսյանի օրոք՝ Գագիկ Ծառուկյանի ձեռքերով, արդեն ընտրված պատգամավորներից էին մանդատները խլում, այդ թվում՝ Խաչիկ Գալստյանից, որը Վանեցյանի կուսակցության քաղխորհրդի անդամ է։ Ինչո՞ւ էին խլում, որովհետև Գրիգոր Գրիգորյանին, որը Մարտի 1-ին Ներքին զորքերի հրամանատարն էր, կարևորագույն վկա էր, անհրաժեշտ էր օժտել անձեռնմխելիությամբ, դրա համար նրան թաքցրել էին համամասնական ընտրացուցակի 40-րդ՝ ոչ անցողիկ տեղում, բայց հետո, որ ընտրությունները եղան, անհրաժեշտ եղավ 14 պատգամավորից մանդատները բռնի ուժով խլել, ըստ էության՝ օգտագործելով պետական նոտարին՝ Հովիկ Աբրահամյանի դստերը։ Այսինքն՝ այդ մարդիկ պետությունը դարձրել էին իրենց գերդաստանի օգտագործման միջոց։

– Կհիշե՞ք այդ օրը, կայի՞ն պատգամավորներ, որ հրաժարվում էին մանդատը վայր դնել և ի՞նչ էր տեղի ունենում այդ մարդկանց հետ։

– Ժողովուրդն ինձ ընտրել էր և ինձ հետ հույսեր էր կապում, ես վայր չէի դնի մանդատս, եթե չլինեին այնպիսի անհաղթահարելի հանգամանքներ, ինչպես այն հարցի գիտակցումն էր, որ ես կկորցնեմ մորս, ում միակ զավակն ու խնամակալն էի, ես կգնայի մինչև վերջ, ես չէի վախենում, ես միշտ եղել եմ ըմբոստ։ Բայց կար մի սահման, և այո՛, ես գերադասեցի այդ քայլը անել, քան մթագնել կյանքի վերջին տարիները։ Ինչպես մյուս պատգամավոները վայր դրեցին՝ ես չգիտեմ, բայց կա ապացույց, և ես շուտով դիմելու եմ հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, հաղորդում եմ տալու հանցագործության մասին, որի հետևանքները հաղթահարված չեն, և որի հետևանքները Դուք նոր տեսաք՝ «Քաղաքագետների միության» քանդված, ավերված շքամուտքը։ Մանդատը խլելուց հետո նաև սկսվեց «Քաղաքագետների միության» տարածքը խլելու փորձ, որի ընթացքում իմ դեմ հարուցել էին քրեական գործ, դատական գործ՝ մեծագույն ճնշումներ Ոստիկանության ներկայությամբ, չունենալով շինթույլտվություն՝ քանդել-ավերել են, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երկու հայտարարություն էր արել։ Ես ընկածներին չեմ խփում, և հիմա այդքան խիստ չէի խոսի, եթե չլսեի, թե ինչպես էր այսօր ԱԺ ամբիոնից հոխորտում Գագիկ Ծառուկյանը։ Ծառուկյանի հետ կապակցված մի քանի ընտանիքներ յուրացրել են ազգային հարստության 90 տոկոսը, և երբ լսեցի Ծառուկյանի այսօրվա հոխորտանքը, հասկացա՝ այդ «ծովահրեշը» չի հանձնվել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան