Կոչ ենք անում իշխանություններին հրատապորեն գործարկել անցումային արդարադատության արդյունավետ մեխանիզմ. ՀԿ-ների հայտարարությունը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը, Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը համատեղ հայտարարություն են տարածել անցումային արդարադատության համակարգի հրատապ ներդրման անհրաժեշտության վերաբերյալ:

Հայտարարությունը՝ ստորև.

 

«ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Ծառուկյանի տան խուզարկությունը, հետագա հարցաքննությունը և Գ.Ծառուկյանի հետ կապակցվող մի քանի քրեական գործերի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը ողջ հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռեցին Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի խնդրին և իշխանությունների գործելաոճին:

 

2018թ․ հեղափոխությունից առաջ և հետո մարդու իրավունքների պաշտպանները, հետաքննող լրագրողները, գործարարները շարունակաբար բարձրաձայնել են պետությունը զավթած իշխանությունների հետ սերտաճած քրեական օլիգարխիայի շրջանակների կողմից անպատժելի ընտրախախտումների, ապօրինի սեփականաշնորհումների, պառլամենտական մեծամասնության հովանավորության ներքո բիզնես արտոնություններ ստանալու և պետության շահերին էական վնաս պատճառելու մասին:

 

Բոլոր նկարագրված երևույթները փոխկապակցված են և ունեն համակարգային բնույթ՝ հանդիսանալով ոչ միայն պետության զավթման հետևանք, այլև պետության զավթումը վերարտադրելու միջոց: Հետեւաբար, նմանատիպ երևույթները պետք է ուսումնասիրել և համակարգային լուծումներ մշակել անցումային արդարադատության գործիքակազմի միջոցով:

Հերթական անգամ կարևորելով մարդու իրավունքների զանգածային խախտումները բացահայտելու և դրանց քաղաքական և իրավական համապատասխան գնահատական տալու անհրաժեշտությունը, գտնում ենք, որ անցյալին գնահատական տալու տրամաբանությունից դուրս իրականացվող գործողությունները խոցելի են դարձնում հանրային վստահությունը վայելող դատաիրավական համակարգ ձևավորելու գործընթացը: Ավելին դատաիրավական արմատական բարեփոխումների բացակայության պայմաններում անորոշ է նաև այս գործերի հետագա ընթացքը և ազդեցությունը հանրային հետագա հարաբերությունների և քաղաքականության կանոնների վրա:

Մենք հավատացած ենք, որ նախահեղափոխական շրջանի լայնածավալ իրավախախտումները, ինչպիսիք են ընտրական գործընթացներին առնչվող հանցագործություններըը, անհրաժեշտ է դիտարկել միայն այդ իրավիճակին համապարփակ գնահատական տալու համատեքստում: Հակառակ դեպքում կառավարության ուշացած և հատվածային միջոցառումները հանգեցնում են ընտրովի արդարադատության մասին տեսակետների ձևավորման ու անպտուղ քաղաքական շահարկումների:

Կոչ ենք անում իշխանություններին՝ միջազգային լավագույն փորձի կիրարկմամբ, օգտագործելով հայաստանյան եւ միջազգային մասնագիտական ներուժը, հրատապորեն գործարկել անցումային արդարադատության արդյունավետ մեխանիզմ, ապահովելով պատշաճ հաշվետվողականություն հանրությանը: Հարկավոր է գիտակցել, որ հապաղումն ու հատվածական լուծումները արդարության հաստատման չեն հագեցնելու:

 

 

Հայտարարությունը բաց է միանալու համար։

 

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ