Խաչատրյանների փաստաբանական խումբը հրատապ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Երեկ` ապրիլի 29-ին, Գուրգեն Խաչատրյանը ստացել է ծանուցագիր՝ քննչական մարմին ներկայանալու համար: Ծանուցագիրը ստանալիս և ապա փաստաբանի գրավոր դիմումի համաձայն՝ Գուրգեն Խաչատրյանը նշել է, որ կներկայանա մի քանի ժամից՝ հարգելի պատճառով։ Սակայն երեկոյան փաստացի դատարան է մուտքագրվել Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն, ինչի մասին փաստաբանական խումբը …

