ՀԿ-ների գործունեության մասին հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգի վերաբերյալ ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (ՀՕ-173-Ն) ՀՀ օրենքի համաձայն, ՊԵԿ նախագահի հրամանով հաստատվել է հասարակական կազմակերպությունների գործունեության մասին հաշվետվության օրինակելի ձևը, հրապարակման և ներկայացման կարգը:

Օրենսդրական փոփոխությամբ պայմանավորված՝ սահմանվել է տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջ` բոլոր հասարակական կազմակերպությունների նկատմամբ։

Հասարակական կազմակերպությունների տարեկան գործունեության մասին հաշվետվության լրացման և հրապարակման էլեկտրոնային ձևն արդեն հասանելի է ՀՀ ՊԵԿ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում՝ https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf (Հաշվետվական ձև՝ 246. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության (hb))։

Կոմիտեն, միաժամանակ, տեղեկացնում է, որ այն հասարակական կազմակերպությունները, որոնք հաշվետու տարվա ընթացքում ֆինանսավորվել են հանրային միջոցներից և արդեն հրապարակել են իրենց 2019թ․ տարեկան գործունեության մասին հաշվետվությունը՝ ՀՀ ՊԵԿ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով (Հաշվետվական ձև՝ 251), ապա հաշվետվության  վերահրապարակման անհրաժեշտություն չի առաջանա։