Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերի շուրջ քննարկումները։ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկատվություն է ներկայացրել տնտեսական բնույթի 1-ին և 2-րդ հակաճգնաժամային միջոցառումների ընթացքի վերաբերյալ: Նշվել է, որ 1-ին ծրագրի շրջանակում ներկայացված 1176 հայտից արդեն իսկ բավարարվել է 296-ը, որոնց ընդհանուր ծավալը հասնում է 24,9 մլրդ դրամի: Միջոցները տնտեսվարողներն ուղղել …

