Հայաստանում տեղաշարժի խիստ սահմանափակումները երկարաձգվեցին մինչև ապրիլի 12-ը: Չնայած դրան՝ Գյումրիի փողոցներում այսօր, ի տարբերություն նախորդ օրերի, մարդկանց թիվն է ավելացել: Հասարակական տրանսպորտը, պարետի որոշման համաձայն, չի գործում, կանգառները դատարկ են, սակայն փողոցներում որոշակի աշխուժություն, այնուամենայնիվ, կա: Մարդկանց թիվը մեծ է հատկապես բանկերում ու բանկոմատների մոտ։ Ամսվա սկիզբ է և աշխատավարձերի ու թոշակների վճարումներով պայմանավորված՝ …

