Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ ծխախոտի դեմ պայքարի նախագիծն ընդունվելուց հետո էական դրույթներն ուժի մեջ են մտնելու 2021-2022 թվականներին։ Դեռ հայտնի չէ, թե ԱԺ-ն երբ կընդունի օրենքը։ «Մենք մարդկանց իրավունքները չենք սահմանափակում, օգտագործման սահմանափակում չկա, կա որոշակի վայրերում օգտագործման սահմանափակում»,- ասաց նա: Ըստ Թորոսյանի՝ քննարկումների արդյունքում նաև զիջումների են գնացել, …