01 Ապրիլ 2020 | 16:31
Գաղտնալսելու հնարավորություն չի լինելու, հավաքված տվյալները կոչնչացվեն․ Ռուստամ Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր հրավիրված ասուլիսում ևս մեկ անգամ հիշեցրեց, որ քաղաքացիների զանգերը և տեղաշարժը ֆիքսելու վերաբերյալ օրենքը, որն ընդունվեց երեկ Ազգային ժողովում, որևէ կերպ չի ենթադրում գաղտնալսում, զանգերի, հաղորդագրությունների բովանդակության ստուգում։ Նախարարն ասաց՝ քաղաքացիների զանգերի և տեղաշարժի վերաբերյալ տեղեկությունները հավաքագրվելու են բացառապես համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ, և դրա ավարտից հետո ոչնչացվելու են։ …