Ռուսաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման ռեկորդային՝ 10 հազարից ավելի նոր դեպք է արձանագրվել։ Երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 134.687-ի։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 58 մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը հասել է 1280-ի։ Նշվում է, որ նոր դեպքերից 5.948-ը գրանցվել է Մոսկվայում։ …

