Ադրբեջանը շարունակում է հայ փախստականների մի շարք իրավունքների խախտումները. Արտակ Բեգլարյան

Լուրեր

11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Ռուսավրացական օրենքի հայկական տարբերակը․ «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
Բոլորը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հունիսի 20-ին հայտարարություն  է տարածել փախստականների միջազգային օրվա առթիվ:

«1988թ. ի վեր ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտման քաղաքականության (ցեղասպանական գործողությունների) և ադրբեջանա-ղարաբաղյան 1991-1994թթ. պատերազմի հետևանքով հարյուր հազարավոր (ըստ որոշ փորձագիտական գնահատականների՝ գրեթե 500,000) հայեր դարձել են փախստական կամ ներքին տեղահանված: Նրանք ենթարկվել են կոտորածների, բռնաճնշումների, հայրենազրկման, սեփականազրկման ու այլ զրկանքների միայն էթնիկ պատկանելիության պատճառով:

Նրանց հիմնական մասը սկզբում հանգրվանել էր Արցախի և Հայաստանի Հանրապետություններում, սակայն պատերազմի ընթացքում մի մասը Ադրբեջանի կողմից ենթարկվեց կրկնակի թիրախավորման՝ կրելով լրացուցիչ զրկանքներ: Արդյունքում շատերը արտագաղթեցին այլ երկրներ, իսկ ովքեր մնացին Արցախի Հանրապետությունում, աստիճանաբար ինտեգրվեցին տեղի հասարակությանը՝ դառնալով ԱՀ լիիրավ քաղաքացիներ:

Ցավոք, ո՛չ էթնիկ զտման, ո՛չ էլ դրա հետևանքների վերացման ընթացքում հայ (հատկապես՝ արցախաբնակ) փախստականներն ու ներքին տեղահանվածները չեն ստացել միջազգային որևէ լուրջ մարդասիրական ու իրավաքաղաքական աջակցություն՝ ի տարբերություն ադրբեջանցի փախստականների: Ավելին, հաճախակի նկատելի են կողմնակալ միջազգային հայտարարություններ, որոնք հակամարտության կարգավորման գործընթացում արհեստական առավելություն են տալիս ադրբեջանցի փախստականներին՝ անտեսելով հայ փախստականների իրավունքներն ու կարիքները: Եվ դա այն պարագայում, որ առ այսօր նրանց մի շարք իրավունքներ շարունակաբար մնում են խախտված Ադրբեջանի կողմից, իսկ իրենց բնակության վայրերում շատերը դեռևս ունեն սուր արտահայտված սոցիալական կարիքներ:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը շեշտադրում է, որ մարդու իրավունքները համընդհանուր են, և ցանկացած խտրականություն, ներառյալ՝ տարածքի իրավական, քաղաքական ու միջազգային կարգավիճակի հիմքով, խիստ դատապարտելի է: Հակամարտության կարգավորման գործընթացում բոլոր կողմերի իրավունքները, կարիքներն ու շահերը պետք է հաշվի առնվեն առանց կողմնակալության, իսկ մարդկության դեմ հանցագործությունների կատարողները պետք է ենթարկվեն պատշաճ պատասխանատվության:

Պաշտպանը նաև ընդգծում է, որ չնայած միջազգային մեկուսացման ու անտեսման, Արցախի Հանրապետությունը սեփական ջանքերով ու միջոցներով նշանակալի աշխատանք է կատարել փախստական ու ներքին տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Այնուամենայնիվ, առ այսօր որոշ ընտանիքների համար դեռևս օրախնդիր է հատկապես բնակարանային պայմանների բարելավումը, և պետությունը պետք է շարունակի ջանքերն իր ստանձնած պարտավորությունների լրիվ ու պատշաճ կատարման ուղղությամբ:

ԱՀ-ում բնակվող փախստական ու ներքին տեղահանված անձանց իրավունքներն ու կարիքները եղել և լինելու են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո՝ և՛ ներքին, և՛ արտաքին առումներով»,- ասված է  Արցախի ՄԻՊ հայտարարությունում: