Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է Գինու ազգային կենտրոնի ղեկավար Ավագ Հարությունյանը: Զրույցի տեղեկատվական առիթը հեղինակի վերջերս լույս տեսած գիրքն է՝ «Անապատի գինու գույնը. գինու հոգևոր և նյութական ընկալումն արաբա-իսլամական մշակույթում»: Մենագրությունը բաժանված է երեք մասի՝ նախաիսլամական շրջան, իսլամական մշակույթում գինու ընկալումը և ալկոհոլի արգելքի յուրահատուկ շրջանցումը, ինչպես նաև միստիկ սուֆիստական ուսմունքներում ու պոեզիայում գինու նշանակությունը:

Հաղորդման հյուրն անդրադառնում է գինու խորհրդանշական կիրառմանը արաբների փիլիսոփայական և բանաստեղծական տեքստերում՝ նշելով, որ գինին իսլամում ներկայանում է մի կողմից՝ որպես միտքը խամրեցնող թմրանյութ, մյուս կողմից, սիմվոլիկ մակարդակով, որպես դեպի լույս գնացող ճանապարհ: Ըստ հետազոտողի՝ այստեղից են բխում «կուժ», «գավ», «կարաս», «մատռվակ» և այլ հասկացությունների այլաբանությունները:

Ավագ Հարությունյանն առանձին անդրադառնում է Օմար Խայամի պոեզիային ու փիլիսոփայությանը՝ հատկապես նշելով նրա՝ կրոնական ուսուցիչ լինելու հանգամանքը և նրա ստեղծագործության վրա տարբեր ուսմունքների ազդեցությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան